Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը շահագրգռված է, որ «Կարֆուրը» գա Հայաստան

Փետրվար 06,2013 21:20

Չնայած երկու մասնավոր ընկերությունների միջեւ խնդիրներին՝ կառավարությունը կփորձի ամեն ինչ անել «Կարֆուր» սուպերմարկետների ցանցը Հայաստանում ներկայացված լինելու համար

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ-ն և կառավարությունը խիստ շահագրգռված են, որ «Կարֆուրը» ներկայացված լինի հայաստանյան շուկայում: Ինչպես տեղեկացնում է 168.am-ը, վարչապետն ասել է. «Քանի որ դա իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ, մեր տնտեսության համար է դա կարևոր, դաշտի ձևավորման առումով, դա նոր մշակույթի ներդրում է, նոր տիպի ինստիտուտների ձևավորումն է, ենթակառուցվածքների ձևավորումն է, գյուղական ապրանքների գնումներ, փաթեթավորում, ծառայությունների մատուցում, այդ թվում՝ նաև հայկական ապրանքների արտահանում: Դրա համար «Կարֆուրն» անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և մենք առաջարկել ենք մեր աջակցությունը «Կարֆուրին», որպեսզի նա հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում: Ինչ վերաբերում է այն պայմանագրին, որ նրանք ունեին, այն հարաբերությունները, որ երկու մասնավոր ընկերությունների միջև ստեղծվել է, ապա այդ հարցում նրանք պետք է աշխատեն իրավական դաշտում, փորձեն երկու մասնավոր ընկերություններ գտնել փոխադարձ, իրենց համար ընդունելի լուծումներ»:

Հարցին, թե պայմանագիր, ամեն դեպքում, եղե՞լ է, Տ. Սարգսյանը պատասխանեց. «Ըստ այն տեղեկատվության, որ մեզ տրամադրել է «Կարֆուրի» ներկայացուցիչը`պայմանագիր նրանք չեն ունեցել, ունեցել են հուշագիր մտադրությունների մասին և աշխատել են այդ հուշագրի ներքո»: Վարչապետը կրկին ընդգծեց, որ իրենք «խիստ շահագրգռված են» այն հարցում, որպեսզի «Կարֆուրն» իր գործունեությունը ծավալի Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728