Մեկ բաժակ թեյ, գաթա եւ բանան: Հենց այսպես է օրը սկսում պատանի լողորդ Սերլի Մուշեղյանը:
«Պրոֆեսիոնալ լողորդի համար բանանը պարտադիր է»,-վստահեցնում է Սիրիայի լողի հավաքականի անդամ 12 -ամյա աղջիկը։ Արդեն 4 ամիս է՝ ինչ պատերազմական գործողությունների արդյուքում նա տեղափոխվել է Երեւան, սակայն չի դադարեցրել իր պարապմունքները:
12 -ամյա սիրիահայ աղջիկը դեռ 4 տարի է, ինչ լողով է զբաղվում, բայց արդեն բազմաթիվ մեդալներ ու պարգեւներ ունի:Սերլին երազում է օլիմպիական չեմպիոն դառնալ: Երազանքն իրականացնելու համար, նա պետք է անընդհատ մարզվի:
Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքի համար երեխայի ամենօրյա մարզումները ֆինանսական լուրջ խնդիր էր։ Սփյուռքի նախարարություն դիմելուց հետո, աղջկան հնարավորություն է տրվել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի դպրոցում:
Կարդացեք նաև
Սերլիի մարզիչ Արմինե Ավետիսյանը վստահեցնում է, որ աղջիկը, չնայած դժվարություններին, կհասնի բազում հաջողությունների, քանի որ շատ աշխատասեր է:
Սերլին աշխատասեր է ոչ միայն լողի մարզումների ժամանակ, այլ նաեւ դպրոցում:
Հաճախում է Կիլիկյան վարժարան: Դասարանում բոլորը սիրահայեր են՝ Հաlեպի իր ընկերները: Միայն դժգոհում է, որ Հայաստանում, ի տարբերություն Սիրիայի, ֆիզկուլուրայի ու գծագրության դասաժամերը քիչ են:
Մանրամասները կարդացեք այստեղ: