Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամսական 80 հազար դրամը՝ մեկ աթոռի համար չափազանց ցածր հարկային բեռ է». Տ. Սարգսյան

Փետրվար 06,2013 21:08

ՀԱԿ պատգամավոր  Լյուդմիլա Սարգսյանը, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացնելով «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հետևանքով ի հայտ եկած դժգոհություններն ու բացասական երևույթները, նշեց, որ բազում ստոմատոլոգիական կաբինետներ փակման ճանապարհին են, շատ կադրեր լքում են երկիրը:

ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանն ի պատասխան ասաց, որ, ընդհակառակը, այս բնագավառը գտնվում է ստվերում և հարկեր չի վճարում: Գները, որ սահմանված են և հարկը, որ այժմ վճարում են ատամնաբույժները, անհամադրելի են: Այնուհետև վարչապետը մանրամասնեց. «Ամսական 80 հազար դրամը՝ մեկ աթոռի համար չափազանց ցածր հարկային բեռ է: Այն խելամիտ հարկային բեռ է, բայց հաշվի առնելով հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները, հանձնարարել եմ  ևս մեկ անգամ անդրադառնալ հաշվարկներին և ներկայացնել դրանք հասարակությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728