«Նրանք, ովքեր մեզ հեգնում են, նրանք, ովքեր մեզ ծաղրում են, նրանք, ովքեր մեզ թալանել են, պատասխանը պիտի տան: Ինչպես Աստվածաշունչն է ասում՝ առաջինները կդառնան վերջինները, եւ վերջինները կդառնան առաջինները»,-այսօր Կառավարության շենքում կազմակերպված հանդիպմանը ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այժմ հավաքի մասնակիցները վայելում են Արտո Թունջբոյաջյանի անզուգական կատարումները:
«Րաֆֆիին ինչու եմ սիրում, որովհետեւ ինքը չի պատկերացնում, որ իրա ձայնը պիտի տանի մեր ազգը, նոր սերունդը: Մեր ձայնը տանող չի, այլ իրա ձայնը»,- ասաց Արտո Թունջբոյաջյանը՝ երգելով, որ «մեր համեմունքներուն շատ ուշադիր պիտի ըլլանք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ