Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ առ մեկ առարկեց ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ու ակնկալեց վարչապետի պատասխանը. «Սա խոսքի ազատության և ժողովրդավարության Հայաստան է, այդպես չէ, քանի որ նույն այս ժողովրդավար Հայաստանում տատիկ-պապիկները, կամ այլ քաղաքացիներ, երբ ցանկանում են մոտենալ Սերժ Սարգսյանին, հարց հղել, դա թույլ չեք տալիս: Հրավիրատոմսերով եք դահլիճ հրավիրում և փակում Սերժ Սարգսյանի ճանապահը: Ժողովրդավարության մասին եք խոսում, բայց գյուղապետարանների, թաղապետարանների տարածքները տրամադրում եք՝ որպես Սերժ Սարգսյանի ընտրական շտաբ: Յոթ հարյուր հազար քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկել եք: Խոսում եք օրենքի գերակայությունից, բայց այսօր մեր գործընկերներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցված և բազում քրեական գործեր կան, որ անմեղ մարդիկ են ներգրավված» :
Ի պատասխան վարչապետը նշեց. «Մեր կյանքում կան բազում նեգատիվ երևույթներ: Բայց ի՞նչ կարիք կա այս բազում թերությունների ու բացթողումների մեջ մեզ մեղադրել բաներում, որում մենք մեղավոր չենք: Ի՞նչ կարիք կա այս ճշգրիտ սկզբունքի վրա ցեխ լցնել» :
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ