Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Լեհաստանի դեսպանի գնահատականներին, որոնք հարուցել են ՀՀ ԱԳ նախարարության վրդովմունքը, հետաքրքրվեց՝ ի՞նչ է պետք անել, որ դեսպաններն ավելի դրական ձևով ներկայացնեն Հայաստանը: Պատգամավորը, փաստելով, որ այսօրինակ դեպքերը արդեն որերորդ անգամ են կրկնում, կարծիք հայտնեց՝ գուցե մեր երկրի՞ց է:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան նշեց. «Դա կոռեկտ չէ դեսպանի համար: Դա երկրից չի գալիս: Դեսպանը պետք է իմանա համապատասխան դիվանագիտական կանոններ, թե ինչի մասին արտահայտվել: Նախ ես համամիտ չեմ, որ պետք է ընդհանրացնել, թե ՀՀ չինովնիկները ընդհանրապես պետականության զգացողություն չունեն: Չեմ կարծում, որ այդպիսի հայտարարություններ և ընդհանրացումներ որևէ դիվանագետ, առավել եւս դեսպան կարող է իրեն թույլ տալ: Եվ ոչ միայն դա: Այնտեղ կան նաև այլ ձևակերպումներ, որոնք կոռեկտ չեն դիվանագետի համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մի գուցե դուք կոռեկտ չեք,՝ ընդհանրապես, դրա համար չեք ընդունում արդար քննադատությունը: