Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտեց, թե ինչ են խոսել Հրանտ Բագրատյանի հետ երեկ թեյ խմելիս՝ Անի հյուրանոցում:
Նա ասաց, որ Պարույր Հայրիկյանի որոշման մասին համենայնդեպս չեն խոսել եւ դա չեն քննարկել: Շատ շուտով հնարավոր է Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նոր տեղեկություններ լինեն, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը ակնարկեց, որ միավորվելու են. «Հայրիկյանի հարցը չենք քննարկել: Քննարկել ենք Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի: Նժարի վրա դրված է մեր երկիրը փոխելու հարցը»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ շուտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Կզարմանամ, բայց դա կլինի Արարչի կամքը: Արարիչը վերջակետ չի դնում և տալիս է ևս մեկ հնարավորություն: