Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբը տեղեկացնում է

Փետրվար 06,2013 19:58

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ

 

ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով ՀՀ ոստիկանությունում քննարկվել է 8 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 1 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 4 դեպքերով ոստիկանության նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, 1 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

 

Ոստիկանության Մալաթիայի բաժին

 

1. Նախապատրաստվում են նյութեր

Ըստ «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Րաֆֆու փողոցի թիվ 33 շենքի մոտ խոչընդոտում են և չեն թողնում բաժանել “Ժառանգություն” կուսակցության նախընտրական բուկլետները:

Ս. Բարխուդարյանը հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն հրաժարվել է ներկայանալ և հաղորդում տալ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Կատարվում է հետաքննություն:

 

Ոստիկանության Արարատի մարզային վարչություն

 

2. Ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվում են նյութեր

Ըստ «ժառանգություն» կուսակցության շտաբի իրավաբան Հայարփի Նարեյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Արարատի մարզի Վանաշեն գյուղում գյուղապետ Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին:

Հայարփի Նարեյանը նույն օրը կրկին ահազանգել է   և հայտնել, որ ցանկանում են Վանաշեն գյուղում պաստառ փակցնեն, սակայն գյուղապետը գումար է պահանջում:

31.01.2013 թ. քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:

 

Ոստիկանության Էրեբունու բաժին

 

3. 31.01.2013 թ. ժամը 16.10-ին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է ահազանգել «Ժառանգություն» կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն համայնքների տեղամասի պատասխանատու Սեդա Մելիքյանը և հայտնել, որ Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2 և 70/3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտել են իրենց քարոզարշավը և թույլ չեն տվել հիշյալ շենքերի բնակիչներին բաժանել նախընտրական բուկլետները:

Ահազանգը 31.01.2013 թ. ժամը 16:30-ին փոխանցվել է ոստիկանության էրեբունու բաժին:

Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

 

Ոստիկանության Արարատի մարզային վարչություն

 

4. 2013 թ. հունվարի 31-ին www.lragir.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես, նշվել է. «Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:

Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:

Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժին

 

5. 04.02.2013 թ. ժամը 13:30-ին ՀՀ ոստիկանության հերթապահ մաս է զանգահարել ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի  քարոզարշավի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանը և հայտնել, որ պոկել են վերջինիս նախընտրական քարոզարշավի բոլոր պաստառները, որոնք փակցված են եղել Էջմիածնի եկեղեցու պատերին /ցանկապատին/:

Ահազանգը 04.02.2013 թ. ժամը 13:45-ին փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն

 

6. 05.02.2013 թ. Երևան քաղաքի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ համացանցի www.iditord.org էլեկտրոնային կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղադրել են տեղեկատվություն այն մասին, որ Գոռ Թամազյանի “Մեկ ազգ” կազմակերպությունն անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նկատմամբ, Երևանի շենքերին ու էլեկտրասյուներին “Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն” վերտառությամբ պաստառներ փակցնելով:

Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728