Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իշխանությունն իր ենթակաների սանձը քաշած պիտի պահի». Արամ Մանուկյան

Փետրվար 06,2013 19:35
aram manukyan

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ վերջերս Սյունիքի մարզի «փոխարքա մարզպետը անընդհատ սկանդալների մեջ է ու այսօր բերել-բաժանել են, որ տարվա մարզպետ է ճանաչվել նա….»: «Կովալն էլ է այսպես, Վարդանիկն էլ: Այսինքն՝ սա մեսի՞ջ է հասարակությանը, որ այս տեսակն է, որ պետք է խրախուսվի, օրինակ հանդիսանա»,- հարցադրում արեց Արամ Մանուկյանը: Հետո էլ հավելեց, թե կառավարության լռությունը այս ամենի նկատմամբ մարդկանց բերում է հասարակության հիասթափության և ըմբոստության: Ապա ասաց. «Ես չեմ ասում, թե վարչապետը բարոյականության դասեր պիտի տա իր ենթականերին: Բայց այս երևույթին չարձագանքելը, ամենաթողությունը, անպատժելիությունը դառնում է քաղաքականություն: Իշխանությունն իր ենթակաների սանձը քաշած պիտի պահի, հանցագործության վերաբերյալ արտահայտվի, այս կարգի զոռբայությունների դեպքում արձանաք ունենա»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Այո, մեր հասարակության մեջ կան բազում բասացասական երևույթներ: Իրավապահ մարմինները օրենսդրության շրջանակներում գործառույթներ են իրականացնում, որ բացասական երևույթները չլինեն: Մենք ինքներս պնդում ենք և ընդունում այն փաստը, որ այսօր մեր հասարակության մեջ կան բազում բացասական երևույթներ, բայց միեւնույն ժամանակ մյուս կողմից էլ հաճախ ոչ օբյեկտիվորեն շատ հարցեր են առաջ քաշվում, որ քաղաքական շահարկման առարկա են դառնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նախ ՀՀ վարչապետի սանձը պետք է քաշած լինի, ապա մյուսներինը: Ողջ անձնակազմին նախ
    փալան է հարկավոր, նոր հետո սանձի մասին մտածել:

  2. Մարինե Դավթյան says:

    Արդեն երկար ժամանակ է, ինչ համբերատարությամբ լսում ենք Սյունիքի մարզպետի մասին հնչող անհեթեթ կարծիքները: Մինչդեռ սյունեցիներն այնքան էլ համամիտ չեն ձեզ հետ և պահանջում են հարգանք իրենց ղեկավարի նկատմամբ: Այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է, բայց դրականը գերակշռող է և անտեսել այն, մեր և ձեր կողմից մեծ մեղք կլինի: Մարդ, ով դժվարին պահին միշտ իր հայրենակցին աջակցում է, արդարամիտ է և կարողանում է թացը չորից ջոկել: Ամեն առիթով այցելում է ուսումնական հաստատություններ, խրախուսում ուսման մեջ առաջադեմ աշակերտներին, ամեն առիթով արժևորում Արցախյան հերոսամարտում ընկածների գործը: Իր ղեկավարման ընթացքում դպրոցաշինության, առողջապահության, ճանապարհաշինության բնագավառներում բավականաչափ աշխատանքներ են կատարվել: Մեր օրերում զանազան իշխանիկների կողմից այդքան սիրված պնակալեզ մարդկանց չի հարգում ու երբեք տուրք չի տալիս նրանց կեղծ գործունեությանը: Մի′ բորբոքեք սյունեցուն, մենք պատերազմ հաղթանակած ժողովուրդ ենք, մեր երկրի հարավային դարպասի ամրությունն առաջնային է, վե′րջ տվեք այդ անհեթեթ ու անհիմն խոսակցություններին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728