Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանն եկավ ասելու՝ «Խաղ չկա» (Տեսանյութ)

Փետրվար 06,2013 19:29

IMG_0719[1]Նախագահի թեկնածուի հանդիպումը՝ Երեւանում

Այս պահին կառավարության շենքում՝ Մելիք Ադամյան 2 հասցեում, իսկական խառնաշփոթ է: Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման են եկել նրա ընտրողներն ու համակիրները: Հանդիպումից հետո նախատեսված է Արտո Թունջբոյաջյանի համերգը:

Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ժամանեց քիչ առաջ: Նրան ընդունեցին ծափերով ու «Րա’ֆ-ֆի, Րա’ֆ-ֆի» վանկարկումներով:

Ելույթ ունեցան «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը: «Ես գիտեմ, որ եկել եք Րաֆֆի Հովհաննիսյանի տնտեսական ծրագիրը լսելու: Ես շատ ավելի կարեւոր բան ունեմ ասելու: Այսօր այս ստվար, իրար ուս ուսի տված, մեծ խտությամբ այս սրահում կանգնել ենք, որպեզի իրար թիկունք զգանք, որ հավատանք, որ մեր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ հաղթելու ենք: Հաղթելու է մեր վախը, մեր մեջի ստրուկը: Հաղթելու ենք մեր հայրենասիրությամբ, մեր ազնվությամբ: Մենք հաղթելու ենք, որովհետեւ ուժեղ ենք եւ աստվածահաճո նպատակներ ունենք: Մենք ուժեղ ենք, մենք անկոտրուն ենք, մենք պաշտպանելու ենք յուրաքանչյուր քվե, որ կա Րաֆֆի Հովհաննիսյանի անվան դիմաց»,-ասաց տիկին Բախշյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում ներկաներին հորդորեց նայել այսօր իր հարցազրույցը՝ Հանրային հեռսւոտատեսությամբ. «Ես Նվեր Մնացականյանի հյուրն էի: Նա ինձ հարցրեց՝ ինչո՞ւ են սակավամարդ ձեր հանդիպումները»: Սա լսելուն պես ներկաները գոռացին՝ «ամո՛թ իրան»:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց իր պատասխանը. «Հայ ժողովրդի մեծամասնությունը գալիս է հետ բերելու իր երկիրը, Սահմանադրությունը: Տասը տարեկան էի, պապիկս՝ Գասպարը, ինձ նամակ գրեց, բովանդակությունը ձեզ հետո կպատմեմ, այն ինչ ցեղասպանություն տեսած իմ պապիկը փոխանցեց փոքրիկ Րաֆֆիին: Այնտեղ կա մեծ Րաֆֆիի պատգամը՝ փոքր Հայաստանը մեծի վերածելու, կիսանկախը վերածելու միացյալի, անարդարը՝ արդարի: Այսօր հավաքվել ենք պայքարի կեսին թե առաջին քայլում, թե վերջնախաղում՝ ասելու համար, որ խաղ չկա հայ ժողովրդին ու Հայաստանի քաղաքացու առջեւ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728