Լրահոս
Օրվա լրահոսը

«Արջի ծառայություն մատուցողները» խստորեն պատժվելու են՝ զգուշացնում է վարչապետը

Փետրվար 06,2013 18:54

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը,  նկատելով, որ չնայած իշխանությունների հավաստիացումներին՝ ազատ եւ արդար ընտրություն անցկացնելու, պետական մարմիննները զբաղված են իշխանության թեկնածուի քարոզարշավով, դպրոցներում, բուժհիմնարկներում քաղաքականացման պրոցես է ընթանում:

Ի պատասխան «Ժառանգության» պատգամավորի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց. «Ես այս բարձր ամբիոնից հայտարարում եմ, որ գործադիր իշխանության բոլոր օղակներին հստակ հանձնարական է տրված, որ պետք է իսպառ  բացառվեն ձեր մատնանշած երևույթները», ու հավելեց, որ նման դեպքերի հայտնաբերման դեպքում, մեղավորները խստորեն կպատժվեն, քանի որ իրենց «արջի ծառայություններ պետք չեն»:

Պարոն վարչապետին «Ժառանգության» պատգամավորը հակադարձեց, որ տեղական ինքնակառավարման մարմինններում «դաստիարակված են» աշխատակիցներ, որոնց ընտրություններից ընտրություն «օգտագործում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. manvel says:

    100% ապացույցներ ունեմ որ նախարարությունները հանձնարարել և ստացել են ցուցակներ ԱԱՀ-ով և ընտրատեղամասերի համարներով:

  2. Maxim says:

    Իրոք ՀՀԿ-ի առաջնորդին ,,արջի ծառայություններ պետք չեն,, բայց խիստ անհրաժեշտ է,՝ էշի
    ծառայություն: Որ էշի վրա թարս նստած, ՀՀԿ-ի դրոշը մի քոլի ճիպատի վրա կապած, քաջ Նազարի
    գդակը գլխին, իր շաշիկներով, մաշիկներով, ռադները քաշեն այնտեղ, որտեղից, որ հայտնվել են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728