Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալանավորված Պապոյանի շենքերի պահպանության համար 7միլիոնից ավելի գումար կհատկացնեն

Փետրվար 06,2013 18:39

Իսկ հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության համար ոստիկաններին արտերկիր կգործուղեն:

Վաղը կառավարության հերթական նիստում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կներկայացնի ոuտիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագիրն ու ժամանակացույցը, որին հավանություն կտրվի:

Ըստ կառավարություն ներկայացվող փաստաթղթի, ծրագրով նախատեսվում է ստեղծել նոր ստորաբաժանումներ, ամբողջ հանրապետությունում ներդնել համայնքային ոստիկանության մոդելը, կառուցել համայնքային ոստիկանության նոր հենակետեր, հստակեցնել ոստիկանությունում անցումը հատուկ քաղաքացիական ծառայության, կատարել  ոստիկանության ծառայողների հաստիքների վերաբաշխում, հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է համապատասխան իրավական ակտերի մշակում, անհրաժեշտ սարքերի ձեռքբերում, ոստիկանության ծառայողների վերպատրաստման ապահովում տարբեր երկրներում: Նույն ծրագրի շրջանակներում ոստիկանության աշխատանքային պայմանների բարելավման համար, ինչպես նշված է կառավարության կայքէջում, նոր տրանսպորտային միջոցներ ձեռք կբերվեն, եղածներն էլ` կթարմացվեն, սերվերային համակարգեր կներդրվեն, ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմաններն էլ կբարելավվեն: Ոստիկանների  սոցիալական եւ իրավական պաշտպանությանն ուղղված բարեփոխումներով էլ նախատեսվում է նրանց համար որոշակի սոցիալական արտոնություններ. Թոշակառու ոստիկաններին բժշկական հաստատություններ եւ առողջարանային բուժման ուղեգրելու նոր հնարավորություններ կստեղծեն:

Կալանավորված Գագիկ Պապոյանի «Գապբնակշին» ընկերության կողմից կառուցված Արամի 72-80 հասցեների շենքերի պահպանության համար վաղը կառավարությունը որոշելու է ոստիկանության պետական պահ­պան­­ության գլխավոր վարչության N 3 ռազմականացված ջոկատին հատկացնել 7,073,640 դրամ`ամսական` 1,178,940: Այս մասին նշված է կառավարության նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման մեջ էլ նշված է, որ ֆինանսավորումը նախատեսվում է կրկին իրականացնել կառավարության 01.03.2012թ թիվ 223-Ա որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշվից` կառուցապատողներից հավաքագրվող վերգետնյա վճարներից:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728