Արտասահմանյան կայքերում ամենից շատ քննարկվող սիրահարներից են Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը, Ռիհանան ու Քրիս Բրաունը: Այսօր խոսելու ենք աստղերի սիրո պատմության մասին: Վերջերս Ռիհաննան թվիթերի իր էջում գրել էր իր և Քրիս Բրաունի սիրո մասին: Նա թարմացրել էր իր հարցազրույցներից մեկը, որտեղ նշել էր, որ ինչ էլ որ մարդիկ մտածեն 2009 թվականի դեպքերից հետո (երգչուհին նկատի ունի Քրիսի կողմից պարբերաբար կրկնվող ծեծերը) ՝ ինքն ընտրում է երջանկությունը երգչի հետ. «Ինձ համար շատ կարևոր է լինել երջանիկ: Ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ ինչ-որ մեկի կարծիքը ազդի այդ հարցում: Նույնիսկ եթե այդ քայլը սխալ է, դա իմ սխալն է: Դուք տեսնում եք մեզ ինչ- որ տեղ ՝ստուդիայում, ակումբում, կարծում եք, որ ամեն ինչ գիտեք: Բայց դա բոլորովին այլ է: Մենք գնահատում ենք միմյանց: Մենք գիտենք, թե ինչ ունենք հիմա, մենք չենք ցանկանում կորցնել այն»,-ասել է նա:
Մի փոքր հիշեցում վերջին շրջանում զույգի հարաբերությունների մասին:
Սիրահարների բաժանումից որոշ ժամանակ հետո Ռիհանան հայտարարել էր, որ կարոտում է երգչին: Վերջինս, ի պատասխան հանրության բամբասանքներին և կշտամբանքներին, ասել էր. «Ես չեմ կարող մարդկանց ատել ինձ դատապարտելու կամ ինձ սիրելու կամ չսիրելու համար: Այն ամենն, ինչ ես կարող եմ անել` ավելի լավ մարդ դառնալն է»: Քրիսը նաև հավելել էր, որ ինքը համակերպվել է այն մտքին, որ ամեն ինչ չի կարող միշտ իդեալական լինել: Այդ ընթացքում երգիչը սկսել էր զբաղվել իր իմիջով և կարիերայով: Շատ չմանրանալով նախկին սիրահարների ապրումներին ու անցած ուղուն՝ մի փոքր առաջ անցնենք ու նշենք, որ ժամանակը կարծես թե հանդարտեցրեց կամ ավելի ճիշտ՝ բորբոքեց կրքերը: MTV Video Music Awards 2012-ի արարողության ժամանակ Ռիհանայի և Քրիս Բրաունի համբույրը դարձավ նոր խոսակցության առարկա, իսկ Բրաունի ընկերուհու` Կարուչե Տրանի համար այդ քայլն ընկալվեց որպես հրապարակային ապտակ իր անձին: Քրիսը հայտվնել էր «գերիի» կարգավիճակում՝ երկու սրտերի միջև: «Հնարավո՞ր է միանգամից երկու հոգու սիրել: Ես սթրես եմ ապրում՝ ասես հենց դա է կատարվում ինձ հետ: Մեկի հետ շատ հիշողություններ ունես, բայց հետո հանդիպում ես ուրիշին և սիրահարվում»,-ասել էր Քրիս Բրաունը:
Շուտով Ռիհանանայի և Քրիսի հաշտեցումը բացահայտ դարձավ բոլորի համար: Նրանց միացմանը կողմ էր նաև երգչուհու հայրը՝ Ռոնալդ Ֆենտին, ով հանդես էր եկել այս հայտարարությամբ: «Ես երջանիկ կլինեմ, երբ երջանիկ լինի աղջիկս: Մեր ընտանիքը սիրում է Քրիսին: Շատ լավ կլինի, եթե նրանք ամուսնանան: Ռիհանան և Քրիսը ստեղծված են իրար համար»,- ասել էր նա:
Առ այսօր լուրեր են շրջանառվում նաև Սելենա Գոմեսի և Ջասթին Բիբերի բաժանման և հնարավոր հաշտեցման մասին: Շատերը սպասելիքները չարդարացան: Բանն այն է, որ վերջերս ՅՈւՆԻՍԵՖ-ի բարեգործական համերգի ժամանակ երգչուհին կատարել է Ջասթին Թիմբերլեյքի Cry Me A River երգը: Այն դավաճանության մասին է: Բեմի վրա Սելենան ասել է. «Երգը մեծ նշանակություն ունի ինձ համար. այն նկարագրում է վերջին շրջանի ծանր ապրումներս»:
Զույգը հայտնի է անընդհատ բաժանվող և կրկին հաշտվող սիրահարների կարգավիճակով: Շատ երկրպագուներ դեռևս սպասում են նրանց հաշտեցմանը:
Ի տարբերություն արտասահմանյան հայտնի աստղերի՝ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը իրենց սիրո մասին գերադասում են լռել: Այսօր, թեպետ, ամենահայտնի և քննարկվող զույգերից են Անի Երանյան և Մովսես Երեմյան, Լիլիթ Հովհաննիսյան, Վահրամ Պետրոսյան:
Վերջիններս մտերմացել էին դեռևս «Երկու աստղ» նախագծի շրջանակներում: Շատերը կհիշեն նաև նրանց դուետը՝ «Հետ չգաս» վերնագրով: Զույգը պսակադրվել է 2012թվականի հունիսի 29-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Սիրահարները շատերին զարմացրեցին ոչ միայն իրենց հարսանեկան մեքենայով, այլև սանրվածքով, թագերով և այլն:
Այժմ երգչուհին շատ ակտիվ է սոցիալական ցանցերում՝ մասնավորապես անընդհատ գրառումներ է կատարում ֆեյսբուքյան իր էջում և ընթերցողներին տեղեկացնում ինչպես իր երգերի, այնպես էլ անձնական կյանքի մասին: Շնորհակալություններ է հայտնում, հարցնում ընթերցողների կարծիքը՝ իր իմիջի կամ առհասարակ տեսահոլովակների հաջողության մասին: Սակայն ամուսնական կյանքի վերաբերյալ նորություններ գրեթե չի հրապարակում: Վահրամը, սակայն, միշտ երգչուհու կողքն է, աջակցում է կարիերայի հարցում, հոգ տանում նրա մասին: Մի քանի օր առաջ Լիլիթը կրկին իր էջի միջոցով հրավիրել է երկրպագուներին մասնակցել Վալենտինի օրվան նվիրված միջոցառմանը, ապա տեղեկացրել, որ նրանց դատին կհանձնի նոր տեսահոլավակ՝ սիրո մասին: Մինչդեռ շատ ընթերցողներ ավելի շատ կցանկանային տեղեկանալ զույգի սիրո պատմությանը: Նշենք, որ ընթերցողների հարցադրումներին ի պատասխան՝ երգչուհին հայտնել էր, որ քանի դեռ իրենք չունեն սեփական բնակարան, երեխայի մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք նաեւ, որ «Դար 21» հեռուստաընկերության կամզակերպած մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին արժանացավ երկու մրցանակի՝ «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» (Թե աղջիկ լինեիր):
Անի Երանյանն էլ իր և Մովսես Երեմյանի հարաբերությունների մասին, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարել է վերջերս՝ փետրվարի 4-ին, երբ հարազատների և ընկերների շրջանում նշել է իր ծննդյան տոնը, թեպետ մինչ այդ էլ բազմիցս նշել է: «Երբ բացի ընկերական ու ընտանեկան շրջապատից, կողքիդ կա այն մարդը, որը լրացնում է, քեզ հետ հավասար ուրախանում քո տոնին, սա լրիվ ուրիշ հաճույք է: Մոսոն ինձնից շատ էր ոգեւորվել ու պատրաստվել»,-ասել է դերասանուհին: Անին նաև պատմել է, թե ինչպես է սիրելին սերիալի անձնակազմի հետ մեկտեղ կեսգիշերին փուչիկներով և պաստառներով այցելել երգչուհուն, աչքերը փակ տարել Սայաթ-Նովա փողոց և անակնկալի բերել: Դերասանուհին, բացելով աչքերը, իր առջև -տեսել է գովազդային վահանակ՝ իր նկարով, վրա գրված ՝ «Անի՛, ծնունդդ շնորհավոր»: Դերասանուհին սակայն չի շտապել խոսել ամուսնության մասին: Ի դեպ, մինչ այդ լուրեր էին տարածվել, թե զույգը բաժանվել է, մինչդեռ Անին հայտարարել էր, որ դա միայն բամբասանք է և իրեն չսիրող մարդկանց ցանկություն: Նա նաեւ ասել է, որ իրենց վեճերին ոչ մեկ ականատես չի լինում, քանի որ զույգը չի ցանկանում իրենց անձնական դարձնել հանրային, հետևաբար ոչ մեկ չէր կարող իմանալ նրանց բաժանման մասին: Այժմ զույգը իրեն անչափ երջանիկ է զգում: