Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բարձրաձայնեց Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ իրանական կողմին հանձնելու խնդրի մասին:
Իր ձևակերպմամբ՝ Սյունիքի մարզի պաշտոնյաների ստորագրությամբ կա կիսագրագետ փաստաթուղթ, որը փաստում է, որ արոտավայրերը հանձնվելու են իրանական կողմին: Նա պահանջեց, որ հարցին պատասխանի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բայց հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ այդ փաստաթուղթը կողմերից որևէ մեկի համար պարտավորություն չի ստեղծում, և Հայաստանի օրենսդրությունը խիստ է այդ առումով: Սակայն նա չբացառեց, որ Հայաստանը կարող է վարձակալությամբ արոտավայրեր տալ իրանական կողմին:
Իսկ պարոն Վարդանյանն ասաց, որ եթե կառավարությունը գտնում է, որ արդարադատության նախարարը պետք է հարցին պատասխանի, սխալվում է:
Նա վրդովվեց, թե մարզային պաշտոնյան ո՞վ է, որ կառավարության որոշումից դուրս թղթի վրա ստորագրություն է դնում: Իսկ այն, որ Հ. Թովմասյանը պատասխանեց իր հարցին, Աղ. Վարդանյանը զարմանալի համարեց՝ նշելով, որ հարցի իրավական կողմը ներկայացնելը բավարար չէ, «այդքան բան» իրենք էլ գիտեն, եւ որակեց որպես ԱԺ պատգամավորի տեղեկացվածության ոչ ճիշտ գնահատում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ