Լրահոս
Օրվա լրահոսը

Պետգույքի վարչությունը Արագածոտնի մարզպետարանի «06»-ը կվաճառի

Փետրվար 06,2013 18:07

ՀՀ Կառավարության որոշմամբ, պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդով կվաճառի Արագածոտնի մարզպետարանի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Մարզպետարանի ավտոմեքենան գնահատվել է մեկ միլիոն 145 հազար դրամ: Պետգույքի վարչությունը պարտավոր է աճուրդը կազմակերպել եւ անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում: Համաձայն օրենքի, եթե առաջին աճուրդի ժամանակ ավտոմեքենան չվաճառվի, պետգույքի վարչությունը պետք է կազմակերպի նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ՝ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 %-ի չափով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728