Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը թաքցրել է հանցագործությունը

Փետրվար 06,2013 18:01

 Դատավորը նրան  մեղմ պատժի է դատապարտել

 Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվել է  ոստիկանության Իջեւանի բաժնի պետի նախկին տեղակալ, 1965թ. ծնված  Սայադ Սարգսյանի դատավարությունը:

Դատարանն  ապացուցված է համարել այն, որ Ս. Սարգսյանը 2012թ. հուլիսի 8-ին հանդիսանալով ոստիկանության Իջեւանի բաժնի պատասխանատու, ոստիկանության շենքում իրեն օգնության համար դիմած  Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մի բնակչուհուց տեղեկացել է, որ հուլիսի 6-ին Սարիգյուղի մի բնակիչ ծեծի է ենթարկել նրան, որից հետո  Ս. Սարգսյանը իր ստորադաս աշխատակիցների միջոցով բաժին է հրավիրել սարիգյուղացուն եւ  հաշտեցնելու նպատակով կազմակերպել նրա եւ այդ  կնոջ հանդիպումը:

Ս. Սարգսյանը կատարված դեպքի վերաբերյալ հաղորդում չի ընդունել, հանցագործության դեպքը չի գրանցել, որի պատճառով այն տեւական ժամանակ մնացել է չբացահայտված:

Դատարանում  Ս. Սարգսյանը հայտնել է  որ համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ եւ միջնորդել է  անցկացնել արագացված  դատաքննություն: Այդ միջնորդությունը բավարարվել է: Փետրվարի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է  ՀՀ քրեական օրենսգքրի 308 հոդվածի առաջին մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») Սայադ Սարգսյանին դատապարտել 200 հազար դրամ տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728