«Երևանը և երևանցիները» համահայկական հայրենակցական հասարակական կազմակերպության արտահերթ կոնֆերանսի ժամանակ հայտարարություն է ընդունվել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հայաստանի Հանրապետության գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
«ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից առաջարկած ծրագիրը իրատեսական է՝ իր ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ կարգախոսով , և յուրաքանչյուր ՀԱՅԱՍՏԱՆՑԻ իրական երաշխիք է ունենալու, որ իր երեխաներն ապրելու են առաջադեմ ապահով Հայաստանում: Ապահով հայրենիք և ապահովված ընտանիք՝ սա է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նպատակադրումը»,-հայտարարել է կազմակերպության նախագահ Եղիա Շամշյանը:
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի մամուլի հաղորդագրություն
Շատ եմ կասկածում,որ այդ` ,,Երևանը և երևանցիները,,կազմակերպության անդամների մեջ թեկուզ և ՄԵԿ երևանցի կա:Ոչ մի երևանցի նման գ………թյուն իրեն թույլ չէր տա: