Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Գվատեմալան կինոփառատոն կազմակերպելիս միմյանց կհրավիրեն

Փետրվար 06,2013 17:34

Հասմիկ Պողոսյանը Գվատեմալայի հետ բարեկամանալու հարցը կներկայացնի ՀՀ վարչապետին

Հայաստանի եւ Գվատեմալայի թանգարանների, գրադարանների եւ արխիվների միջեւ տեղեկատվություն կփոխանակվի, կողմերը կկազմակերպեն երկկողմ սեմինարներ եւ սիմպոզիումներ: Այս երկու երկրների անհատ կատարողների, թատերական, գեղարվեստական եւ ժողովրդական խմբերի, ցուցահանդեսների փոխանակումներ նույնպես կլինեն: Այս մասին կառավարությանը տեղեկացնում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Գվատեմալայի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում է լինելու: Կառավարության վաղվա նիստի օրակարգում կքննարկվի նաեւ այս հարցը, որին արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանություն է տվել:

Որոշման նախագծից տեղեկանում ենք, որ մասնավորապես` կինոյի ոլորտում` Հայաստանն ու Գվատեմալան կմասնակցեն միջազգային կինոփառատոներին` եթե դրանք կազմակերպվեն կամ Հայաստանում, կամ Գվատեմալայում: Համաձայնագրով նաեւ նախատեսվում է երկու պետությունների արվեստագետների փոխայցելություններ եւ հանդիպումներ, ինչպես նաեւ մասնագետների եւ փորձի փոխանակումներ` կրթության ոլորտում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ասեք խնդրում եմ, որ սա մղձավանջ է…Խաղաղ օվկիանոսում կան բազմաթիվ կղզիներ, որևէ մեկը նախարարությունից փորձել է նաև նրանց հետ մշակութային հարաբերություններ հաստատել ????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728