Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Global Grind. «10 դոլար՝ Գուլբենկյանի թանգարան այցելելու համար»

Փետրվար 06,2013 17:17

5318063256_05c6327df3_z«Գլոբալ Gրինդ» պարբերականը առանձնացնելով, թե ինչ կարելի է անել Լիսաբոնում 10 դոլարի սահմաններում, առաջին հերթին նշում է, որ կարելի է այցելել Գուլբենկյանի թանգարան:

20-րդ դարի ամենանշանավոր բարերարներից մեկը՝ ազգությամբ հայ Գալուստ Գուլբենկյանը, արվեստի հնագիտական իր հավաքածուի նմուշները թողել է իր սիրելի քաղաք Լիսաբոնին: Թանգարանը, որը ստեղծվել է Գուլբենկյանի պատվին, Եվրոպայում ամենամեծ պատմական հավաքածու ունեցողներից մեկն է: Գրում է պարբերականը՝ առաջարկելով ուշադրություն դարձնել հելլենիստական սափորներին, չինական հնագույն ճենապակիներին և Ռեմբրանդտի, Մոնեի ու վան Դեյքի նկարներին:

1869թ. ծնված գործարար Գալուստ Գուլբենկյանը 1942թ. է հաստատվել Լիսաբոնում ու մինչև մահ այնտեղ ապրել:

 

Պատրաստեց Հովհաննես  ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728