Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ընտրությունները նման են 1991թ. նախագահական ընտրություններին

Փետրվար 06,2013 16:56

Այս ընտրությունները նվազեցնում են թեկնածուների միջեւ հակադրությունը

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի այսօր կազմակերպած`«Նախագահական ընտրություններ. գնահատականներ եւ առաջարկներ» թեմայով սեմինարին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը արտաքին հարաբերությունների, որպես մարտահրավերներ, կարեւորեց` Ղարաբաղյան հակամարտությունը, հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, արեւմուտք-արեւելք հարաբերությունները եւ միլիտարիազացիայի խնդիրը:

«Այսօր ղարաբաղյան բանակցային պրոցես չկա, նոր իրավիճակ է ստեղծվել, բարդություն է անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելը: Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո իրավիճակը փոխվեց: Այս իրավիճակում ԼՂ-ի ենթակայությունը Ադրբեջանին`բացառվում է», -նշեց Ստեփան Գրիգորյանը:

Թուրքիան պատրաստ չէ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, պատրաստ չէ բացել սահմանը, ավելին` շահագրգռված է ղարաբաղյան խնդրում: Իսկ ինչ վերաբերվում է տարածաշրջանային միլիտարիզացիային, ապա Ստեփան Գրիգորյանը մտահոգիչ է համարում զենքի կուտակումը տարածաշրջանի շուրջ:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ ընտրությունները Հայաստանում ավարտվել են դեկտեմբերի կեսին: Կա ընտրազանգված, որ գոյություն չունեցող, նախընտրելի թեկնածուի բացակայության պայմաններում կարեւոր է, թե երկրորդ էշելոնի թեկնածուները կկարողանան գրավել այդ ընտրազանգվածին:

«Ինչ է ձեռքբերում ընդդիմությունը, եթե չի առաջադրվում… Այն տեղը, որը չզբաղեցրեցին թեկնածուները, զբաղեցրեցին մյուս թեկնածուները, դրա վառ ապացույցը Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշի բարձրացումն է», -նկատեց քաղաքագետը:

«Տվյալ ընտրությունները ավելի բարվոք պայմաններ են ստեղծել», -կարծում է քաղաքագետը` կարեւորելով, որ այն տարբերվի ԱԺ ընտրությունների քարոզարշավից:

Ըստ Ալեքսանդր Մարկարովի` այս ընտրությունները ինչ-որ առումով նման են 1991 թ. նախագահական ընտրություններին, թեեւ ընտրարշավը այդքան տպավորիչ չէ: Այս ընտրությունները նվազեցնում են թեկնածուների միջեւ հակադրությունը:

«Սերունդի նորացման հարցը չի լուծվում»,- նշեց քաղաքագետը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728