Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտի համար քաղաքապետարանը տրամադրում է 106290 դրամ

Փետրվար 06,2013 16:54

«Առաջնակարգ խնդիրներից է ուսուցիչների ատեստավորումը: Այն նախատեսված է յուրաքանչյուր տարվա ընթացքում դպրոցում աշխատող ուսուցիչների 20%-ի չափով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2013 թ.-ի հանրակրթության ոլորտում կայանալիք աշխատանքների շուրջ նշեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նրա պնդմամբ՝ ատեստավորումը սկսվել է դեռեւս 2012 թ.-ից, որտեղ արդեն ուսուցիչների 20%-ը ատեստավորվել է: Կրթության եւ գիտության նախարարության ու քաղաքապետարանի համագործակցության արդյունքում կազմակերպվում է ներառական կրթություն հանրակրթական դպրոցներում: Դպրոցներում սովորում է 1180 աշակերտ, որոնք ստանում են ներառական կրթություն` այդ աշակերտների հետ աշխատում են արդեն վերապատրաստված մասնագիտական կրթություն ստացած մանկավարժներ.

«Ներառական կրթության համար դպրոցները հովանավորվում են յուրաքանչյուր աշակերտի համար սնունդի մասով տրամադրելով օրական 781 դրամ, տրանսպորտի համար՝ 200 դրամ եւ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր աշակերտի համար քաղաքապետարանը տարեկան տրամադրում է 106290 դրամ»:

Տիկին Սողոմոնյանի խոսքով՝ կարեւորագույն քայլերից է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, առարկայական օլիմպիադաների կազմակերպումը, շախմատի մուտքը դպրոցներ, Dasaran.am-ի կայքի մուտքն ու ֆրանսերեն լեզվի կիրառումը, սիրիահայ երեխաների դաստիարակության եւ կրության խնդիրներին ուշադրություն դարձնելը, մանկապարտեզների վերանորոգման հարցերը: Աշխատանքները ծնվում են ամեն օր, յուրաքանչյուր ծագած հարցի շուրջ լուծում է դրվում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728