Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կհաղթի հենց առաջին փուլում». Ալեքսանդր Իսկանդարյան

Փետրվար 06,2013 16:49

Հաղթող թեկնածուի վարկանիշը պետք է լինի իրատեսական

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի այսօր կազմակերպած`«Նախագահական ընտրություններ. գնահատականներ եւ առաջարկներ» թեմայով սեմինարին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ նախագահական ընտրապայքարում մրցակցություն մյուս թեկնածուների միջեւ կա:

Քաղաքագետը կարծում է, որ իշխող կուսակցության թեկնածուն կհաղթի հենց առաջին փուլում:

Առաջնային խնդիրը Ալեքսանդր Իսկանդարյանը համարում է ներդրումների իրականացումը: Բայց այն կապում է քաղաքականության հետ: «Հաղթող թեկնածուի վարկանիշը պետք է լինի` իրատեսական, ոչ թե 90 տոկոս, այլ`60 տոկոսանոց, ինչը կարող է նպաստել ներդրումների իրականացմանը Հայաստանում: Սա քաղաքական խնդիր է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Որպես երկրորդ խնդիր քաղաքագետը նշում է`անվտանգության խնդիրը: «Մինսկի պրոցեսը եւ Եվրոպայի եւ Վաշինգտոնի հետ հարաբերություններն են, Հայաստանի որեւէ նախագահ չի կարող հրաժարվել այս գծից»,- կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրենը:

«Երրորդը` ներքին դաշտում փոփոխություններն են, մրցակցությունն է, մենաշնորհների վերացումը»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Իշխանությունները գիտակցում են, բայց այստեղ գիտակցությունը չէ կարեւոր, այլ`քաղաքական կամքի դրսեւորումը: Որքանով են իշխանությունները պատրաստ դրան, ցույց կտա ժամանակը, թե նրանք արդյոք ունեն կամք:

Մյուս խնդիրը` Մաքսային միության եւ ԵՄ-ի հարցն է, որն այնքան էլ սուր չէ, կոշտ չի դրված: Մաքսային միությունը` լուրջ հարց է», – նշեց քաղաքագետը,- եւ այս հարցում կողմնորոշվելը կմնա այն նախագահի ուսերին, որը ընտրվելու է առաջիկայում»:

Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ, իր նշած որեւէ կետերում հեղափոխություն չի լինելու Հայաստանում, շեշտակի փոփոխություն չի արձանագրվելու:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728