Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության եկած Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելով՝ այսօր քաղաքացիներից մեկը դժգոհեց երկրում տիրող անարդարությունից:
Նա պարոն Հովհաննիսյանին պատմեց, որ իր որդին արդեն մի քանի տարի է Հայաստանում չէ, բայց անունը ընտրացուցակներում գրանցված է:
«Նախագահն այսօր իրավունք չունի իր թեկնածությունը դնել, նա մեր երկրի նախագահը չէ, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին նկատի ունեմ, որովհետեւ նրանց օրոք մարդասպանություն, դահիճ եղավ: Ինը, տասը հոգու գնդակահարություն արեց եւ նրան չդատապարտեցին… այ ցավս դրա համար է»,- դժգոհեց քաղաքացին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ