Այսօր ԱԺ-ում Քաղծառայության օրենքում լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց հղեց՝ արդյոք վարձատրությունը գործող համակարգում բավարա՞ր է, որ քաղծառայողները պատշաճ կարողանան կատարել քաղաքացիական ծառայությունը: Այնուհետև հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերում այն դեպքերին, երբ նախարարը, կամ գերատեսչության ղեկավարը կրում են կուսակցական կրծքանշան: Ա. Մինասյանը հարցրեց, թե արդյոք սրանով չի՞ խախտվում քաղծառայողի ապաքաղաքական լինելու պարտադիր սկզբունքը:
Մ. Բադալյանը պատասխանեց. «Այսօր վարձատրությունը, հատկապես որակյալ մասնագետներով քաղծառայությունը ապահովելու և պահպանելու տեսանկյունից, բավարար չէ: Այո, տեսանելի է կուսակցականացվածության ոչ նպատակահարմար լինելը մեր բնագավառում: Գուցե դա սուբյեկտիվ կարծիք է, բայց դա համակարգի կայունությանը մեծ վնաս է հասցնում: Կուսակցականություն մեղմ է ասված: Ես կասեի կուսակցափոխություն, կամ կուսակցականափոխություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ