Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ Սիմոն Աղազարյանի նկատմամբ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն

Փետրվար 06,2013 14:25

Անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու հերթական գործով այսօրվա նիստը նույնպես նախորդ 4 նիստերի պես տեղի չունեցավ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի չներկայացվելու պատճառով: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված այսօրվա գրության համաձայն` ամբաստանյալն առողջական պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին:

Գործով դատավարական հսկողություն իրականացնող մեղադրող Հարություն Հարությունյանը արձանագրեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ դատական նիստերը տեղի չեն ունենում ամբաստանյալի չներկայացվելու պատճառով: Նա տեղեկացրեց դատարանին, որ հաջորդ՝ փետրվարի 13-ի, դատական նիստին Սիմոն Աղազարյանին չներկայացվելու դեպքում ինքը կմիջնորդի նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու կարող է ամբաստանյալը մասնակցել դատական նիստերին, թե ոչ:

Եթե փորձաքննությամբ պարզվի, որ Ս.Աղազարյանը չի կարող մասնակցել դատական նիստերին, ապա հավանաբար պետք է որոշում կայացվի նրա մասով գործը կասեցնելու, իսկ ամբաստանյալ Գագիկ Պապոյանի մասով՝ քննությունը շարունակելու մասին, եթե, իհարկե, գործի մասի կասեցումը չի անդրադառնա գործի լրիվ ու բազմակողմանի քննության վրա: Նա միաժամանակ ընդգծեց, որ նպատակահարմար չէ գործը երկու ամբաստանյալների մասերով քննել առանձին-առանձին:

Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, նորից հետաձգեց դատական նիստը մեկ շաբաթով, այդ ընթացքում դատարանը միջոցներ կձեռնարկի ամբաստանյալի ներկայությունը ապահովելու համար:

Ըստ մեղադրանքի՝ անհատ ձեռնարկատեր, «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք՝ 10.202.947.840 դրամ արժողությամբ, որից 1.253.891.550 դրամը հափշտակել է գործընկերոջ՝ Սիմոն Աղազարյանի հետ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Պապոյանին և Ս. Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728