Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պետք է իրեն դրսեւորի հասարակությունը փետրվարի 19-ից հետո

Փետրվար 06,2013 16:36

Կարեւոր չէ այն, թե որքան պարտք են վերցնում, այլ այն, թե ինչու են վերցնում գումարները

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի այսօր կազմակերպած`«Նախագահական ընտրություններ. գնահատականներ եւ առաջարկներ» թեմայով սեմինարին

տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ կարեւորում է, թե նախագահական ընտրություններից հետո իրեն ինչպես պետք է դրսեւորի հասարակությունը: «Երբեմն հասարակությունը չի պահանջում, չի անում քայլեր, որը դրդում է իշխանություններին արդեն սխալներ գործել»,- նկատեց նա, նշելով, որ չի կարեւորում բուն ընտրությունները, քանի որ այդ միջոցառմամբ իշխանությունները ձգտում են ներկայացնել իրենց «հաջողությունները», այսինքն, ընտրությունները` «ձեւականությունների շքերթ»,- նկատեց տնտեսագետը:

Առաջընթացը, բարեփոխումները միտված են առաջընթացին, դրանք կարեւոր են տնտեսական անվտանգության, զարգացման ու մրցունակության տեսակետից:

Տնտեսագետին չեն անհանգստացնում, օրինակ՝ արտաքին պարտքերի չափերը, այլ այն, որ երկրում մրցակցություն լինի, եւ կարեւոր չէ այն, թե որքան պարտք են վերցնում, այլ այն, թե ինչու են վերցնում գումարները, նպատակայի՞ն  են ծախսվում այդ գումարները:

«Մենք պետք է թելադրենք, թե ինչ ենք ցանկանում փոխել»,- նշեց տնտեսագետը, նկատելով, որ փետրվարի 19-ից հետո հենց այսպես պետք է դրսեւորի հասարակությունը, անկախ նրանից, թե ով է ընտրվելու Հայաստանի նախագահ:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728