Ինչո՞ւ է թույլատրվում նման բիզնեսը
Նոյեմբերյան քաղաքում 3 տեղ տեղադրված են խաղային ավտոմատներ: 100 դրամ գցելու դեպքում գործարկվում է ամբարձիչը, որի միջոցով խաղացողը փորձում է հանել ապակե արկղի մեջ եղած մրցանակը: Այն փուչիկին ամրացված սիգարետի տուփ է:
Առավոտից մինչեւ երեկո այդ խաղային ավտոմատները շրջապատված են խաղացող անչափահասներով: Մեր լուսանկարելու ժամանակ երեխաները հեռացան խաղային ավտոմատից, իսկ մոտակա խանութի տիրուհին, ով աշխատեցնում է սարքը, հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով ենք լուսանկարում:
Ի դեպ, Երեւանում եւս այդ խաղային ավտոմատները տարածված են: Մինչ քաղաքակիրթ երկրներում ծխելու, ծխախոտի դեմ պայքար է տարվում, Հայաստանում ծխախոտը երեխաներին մատուցվում է որպես «մրցանակ»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ