Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոչ են անում համակողմանիորեն քննել Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված հանցագործությունը

Փետրվար 06,2013 15:59

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Փոխանցման համար՝ պրն Վիգեն Ա. Սարգսյանին

Աշխատակազմի ղեկավար

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին

Փոխանցման համար՝ պրն Դավիթ Սարգսյանին

Աշխատակազմի ղեկավար

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2013

 

Հարգելի պրն Նախագահ  եւ պրն Վարչապետ,

1991-ին ձեռք բերած անկախությունից ի վեր՝ 2013թ. փետրվարի 18-ին, Հայաստանի Հանրապետությունը կանցկացնի չորրորդ նախագահական ընտրությունները:

Հաշվի առնելով Հայաստանի մեծագույն շահերը եւ խորը հավատ տածելով որոշակի համամարդկային անքակտելի իրավունքների հանդեպ, որոնց թվում է նաեւ ներկայացուցչական ու օրինական քաղաքական համակարգի միջոցով մարդու՝ ինքնակառավարման իրավունքի իրացումը, ես դիմում եմ Ձեզ՝ պարոն Նախագահ, եւ Ձեզ՝ պարոն Վարչապետ, Հայաստանի քաղաքացիներին ընձեռելու ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորություն:

Մենք կոչ ենք անում Ձեզ՝ պրն Նախագահ, համակողմանիորեն քննել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված ողբերգական ու նողկալի հանցագործությունը, պատժել մեղավորներին եւ որեւէ միջոց չխնայել նախագահության այլ թեկնածուների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Մենք ողջունում ենք հայ ժողովրդի եւ միջազգային հանրության առջեւ Նախագահ Սարգսյանի ստանձնած՝ «1991 թվականից ի վեր լավագույն ընտրություններն անցկացնելու» հանձնառությունը: Մենք համամիտ ենք Նախագահ Սարգսյանի այն ձեւակերպման հետ, որ ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կենսական նշանակություն ունի Հայաստանի ազգային անվտանգության եւ երկրի զարգացման առումով:

 Նախագահական ընտրարշավի սկզբից մամուլի հաղորդումների, տեսանյութերի ու ականատեսների փոխանցած տեղեկությունների միջոցով մենք նկատել ենք ակնհայտ անպատշաճ ճնշումներ հանրային եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք միտված են ազատ կամարտահայտության բացակայության պայմաններում ստիպել նրանց՝ հարելու նույն գծին եւ միանալու կամ ենթարկվելու մեկ թեկնածուի քվեարկությանն աջակցող հնարքներին՝ հօգուտ ներկա գործադիր իշխանության:

Ինչպես նախկինում բազմիցս հաղորդվել է՝ եւ դա մասամբ ընդունվել է թե՛ ընդդիմադիրների, թե՛ իշխանությունների համախոհների կողմից, նման կարգի խախտումները բացասաբար են նշանավորել 1991 թվականից ի վեր Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները:

Խնդրում ենք, որ այս առնչությամբ Դուք հրապարակայնորեն հրահանգեք եւ հստակ հաշիվ պահանջեք այն պաշտոնյաներից ու բոլոր նրանցից, ովքեր պատասխանատու են անհրաժեշտ հակակշիռների կիրառմամբ նախագահական ընտրություններն ազատ, արդար եւ ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացնելու համար: Այդ հրահանգները պետք է միանշանակ բացառեն խախտումներն ու անօրինական գործողությունների ի հայտ գալը, որոնք կարող են միայն վարկաբեկել ընտրությունները, ոչ լեգիտիմության շունչ հաղորդել Հայաստանում արձանագրված բոլոր ողջունելի ձեռքբերումներին եւ դրական միտումներին:

Մենք ակնկալում ենք աշխատել ազատ ընտրություններում հաղթած՝ Հայաստանի նորընտիր նախագահի, ինչպեսեւ երկրի քաղաքական, մասնագիտական եւ սոցիալ-տնտեսական բնագավառներում ներգրավված բոլոր անձանց հետ՝ ի նպաստ Մեկ ազգ, Մեկ ժողովուրդ բանաձեւի կենսակոչման:

 Հարգանքներով՝

 Գարո Բ. Ղազարյան

Նախագահ

Հայ իրավաբանական միություն (Armenian Bar Association)

 

Պատճենները՝

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728