Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանի տատիկը

Փետրվար 06,2013 15:48

Այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի կազակական կազմակերպության ղեկավար Կարեն Վարդանյանը հայտարարեց, որ համայն Հայաստանի կազակները առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա հորդորեց նախագահի միջամտությունը, որպեսզի իրենց կազմակերպությանը «պետական ստատուս» տան:

Բարձրաձայնելով իր խորին հարգանքը կազակների նկատմամբ՝ Սերժ Սարգսյանն այնուհանդերձ ասաց, որ չի պատկերացնում, թե ինչ ասել է տվյալ պարագայում պետական ստատուսը եւ ինչ կապ ունի հայ ժողովուրդը այդ կազմակերպության գաղափարների ու արժեքների հետ: Նախագահի թեկնածուն այդ առիթով իր  մտորումներում հիշեց իր լուսահոգի տատին. «Օրինակ, լուսահոգի տատս կազակ ասելով հասկանում էր ռուս ժողովուրդ: Հիմա ես չեմ պատկերացնում՝ դո՞ւք ինչ  նկատի ունեք եւ ինչի է պետք  պետական ստատուսը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Թարս աճած խիարը խոսեց լուսահոգի տատի և ռուս կազակների մասին: Խելք ա է խելք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728