Փետրվարի 5-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները, անձի առևանգման, ապօրինի ազատությունից զրկելու և ծեծի ենթարկելու կասկածանքով, Ներքին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 1 տան մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Պարզվել է, որ 2012 թ. նոյեմբերի կեսերին Գոռ Պ.-ի ընկեր Կարապետ Մ.-ն մի տաքսի ծառայության «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով պատճառված նյութական վնասի վերականգման հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է ավտոմեքենայի վարորդին` 1987 թ. ծնված Գառնիկ Թ.-ին, ապա Գոռ Պ.-ն և Կարապետ Մ.-ն նշված հասցեի մոտից, բռնություն գործադրելով, առևանգել են Գառնիկ Թ.-ին, տարել տաքսի ծառայություն, մոտ 9 ժամ ապօրինի զրկել նրան ազատությունից, որի ընթացքում Կարապետ Մ.-ն բռունցքով կրկին հարվածել է Գառնիկ Թ.-ին:
2013 թ. փետրվարի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված տաքսի ծառայությունում Գոռ Պ.-ն կրկին վիճաբանել է Գառնիկ Թ.-ի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն