Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը բժիշկները այս պահին գնահատում են բավարար, չնայած առավոտյան կողմ զարկերակային ճնշումը բավականին ցածր է եղել:
«Շտապօգնություն» ծառայությունը այսօր հատուկ հերթապահությամբ պարբերաբար այցելելու է թեկնածուին: Նա այսօր պառկած վիճակում է ու լրագրողների հետ ի վիճակի չէ խոսել: Բժիշկներն այս պահին նրան հոսպիտալացնելու խնդիր չեն տեսնում:
Պարոն Ղուկասյանին այսօր այցելեց նաեւ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա այսօր էլ, ինչպես հացադուլի առաջին օրը, պարոն Ղուկասյանին հորդորեց դադարեցնել. «Ես վաղուց եմ հորդորել, հարգում եմ մարդու կյանքը, իրավունքը, մասնակցելու երկրի ազատագրմանը: Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, թեկնածուները, բոլորս միասին պետք է գանք մի խաչմերուկի, որ երկիրը դուրս հանենք այս վիճակից: Հավատում եմ իր կամքին, գիտակցությանը՝ միաժամանակ նրա առողջությունը ավելի կարեւոր է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Անդրիաս Ղուկասյան իշխանության եկած սովածները այնքան են կշտացել, որ հացադուլից գլուխ չեն հանում: Նրանք արդեն եկեղեցի են գնում, կնքվում են, աստվածային կողոպուտ ու ահաբեկչություն են կազմակերպում, թքին էլ անձրև են ասում: