«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, Aravot.am-ի հետ զրույցում
անդրադառնալով նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրեաս Ղուկասյանին՝ ասաց, որ նրան շատ է հարգում, բայց վերջինը քաղաքական գործիչ չէ. «Իր այդ քայլի տրամաբանությունը անհասկանալի է: Նա ասում է՝ ամեն ինչ շինծու է, լավ, իսկ եթե շինծու է, ապա դու ինչու ես մնում քվեաթերթիկում: Հացադուլի միջոցով Անդրեասը ոչ միայն չի հասնի իր ուզածին, այլեւ նպաստում է, որ չհասնի: Օրինակ՝ փետրվարի 19-ին Անդրեաս Ղուկասյանն ինչ է ասելու… Մնում է գործընթացում, որ ի՞նչ անի, որ հետո արդարանա»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ