Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քարոզչական խախտումներ. իշխան ձուկն ու Սերժ Սարգսյանը՝ կողք կողքի

Փետրվար 06,2013 15:00

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ մինչեւ քարոզարշավը նամակով դիմել էր ՀՀ նախագահին՝ նախագահական ընտրությունները օրինական անցկացնելու համար: Նախագահը պարոն Հովհաննիսյանի նամակին անձամբ չի պատասխանել: ՀՀԿ խոսնակի կողմից հավաստիացումներ են եղել, որ այդպես էլ լինելու են:

Չնայած դրան, Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչերը այսօր «Նոյյան տապան» ակումբում փաստեցին, որ հայտնաբերել են շուրջ 30 խախտում:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ նախընտրական քարոզչական պաստառներ են փակցվել այնպիսի վայրերում, որտեղ արգելված է՝ տեղական եւ ինքնակառավարման մարմինների, հասարակական սննդի, առեւտրի կետերի, հասարակական տրանսպորտի վրա. «Մեր կողմից բազմաթիվ լուսանկարներ են արվել, որոնցից երեւում է, որ ե՛ւ պետական շենքերի վրա կան՝ տեղական ինքնակառավարման մարմինների, եւ բազմաթիվ խանութների վրա՝ Ապարանում, Երեւանում: Հատկապես շատ են Ազատության պողոտայի վրա՝ Լամբադա կամրջից մինչեւ «ԱրմենՏել» հատվածում: Ազատության պողոտայում դրոշի ձեւով պաստառների շքերթ է կարծես թե: Ապարանում սուպերմարկետ կա, որի բոլոր ապակիների վրա կան պաստառներ: Կան փոքր ձկան խանութներ, վրան գրված «իշխան» եւ տակը՝ քարոզչապաստառը»:

«Ժառանգության» մամուլի խոսնակն ընդգծեց, որ այս բոլոր խախտումներով պաստառները վերաբերվում են ՀՀ գործող նախագահին:

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այլ խախտումներ էլ կան, բայց ահազանգերն անանուն են: Զանգեր կան դպրոցներից. «Գիտենք, որ մի դպրոցի դեպքում ԿԳ նախարարը դիմել էր մարզպետին, քանի որ ՏԻՄ-ին են պատկանում դպրոցները, նրան էր դիմել՝ վարչական տույժ կիրառելու: Այդ մի դեպքն էր, մնացած դեպքերում տեսնում ենք, որ որեւէ արձագանք չկա: Մեկ դեպքը ավելի շատ ձեւական բնույթ ուներ, քան նպատակ ուներ նման այլ դեպքեր»: Նա նշեց, որ նման խախտումներ կան Մասիսում, Արարատում եւ այլ տեղերում:

Մալաթիա-Սեբաստիայում խոչընդոտել են շենքերում քարոզչանյութեր տարածելը: Իրավաբանների միջամտության շնորհիվ նոր խոչընդոտը վերացել է: Գյուղեր են եղել, որտեղ վստահեցրել են, որ պետք է հատուկ տեղեր հատկացվեն՝ քարոզչանյութերի փակցման համար:

Այս բոլոր խախտումների հետ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամները տեղյակ կպահեն ԿԸՀ-ին: Նրանք պահանջում են խախտումների հետ կապված քաղաքական գնահատական եւ դրանից բխող քաղաքական գործողություններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728