Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպից էլ են մահանում, եթե ժամանակին չեն դիմում բժշկի

Փետրվար 06,2013 14:46

Սեզոնային գրիպը կարող է բերել մահվան, եթե ժամանակին չեն դիմում բժշկի: Այսօր «Հենարան» ակումբում այս մասին ասաց առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Նա հանրությանը կոչ արեց ժամանակին դիմել բժշկի, որպեսզի բարդությունները կանխվեն եւ ինքնաբուժմամբ չզբաղվել: Համաճարակից խուսափելու համար, ըստ մասնագետի, գրիպով հիվանդ մարդը չպետք է լինի հասարակական վայրերում. «Նա պետք է հետեւի ձեռքերի հիգիենային, հագնվի սեզոնին համապատասխան, քանի որ մրսածությունը նպաստում է, որպեսզի իմուն համակարգն ընկճվի»:

Տիկին Ավետիսյանի ներկայացմամբ՝ անցյալ տարի գրիպից մահվան դեպք չի գրանցվել: Նա նաեւ հայտնեց, որ քաղաքացիական բնակչության շրջանում ջրծաղիկի զանգվածային դեպքեր չեն արձանագրվել: Այն դիտարկմանն ի պատասխան, թե բանակում, զինվորների շրջանում դեպքերը շատ են, Լիլիթ Ավետիսյանը նկատեց, որ իրենք զինվորական տվյալներին չեն տիրապետում: Ըստ նրա՝ ջրծաղիկը հատկապես տարածվում է ցուրտ սեզոնին, երբ մարդիկ հավաքվում են մի տեղում, օդափոխությունը նորմալ չի կատարվում: Ջրծաղիկի նշաններ հայտնաբերելիս, տիկին Ավետիսյանը խորհուրդ տվեց ծնողներին դիմել բժշկի:
Բոտուլիզմից մահվան դեպքեր են գրանցվել, այս մասին էլ հայտնեց ասուլիսի մյուս բանախոս տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Ըստ նրա, թույնի ազդեցության գաղտնի շրջանը 2 ժամից մինչեւ 12 ժամ կարող է լինել, այդ պատճառով, մասնագետը կոչ արեց, երբ թունավորման ախտանիշներ են լինում անպայման դիմել բժշկի եւ նշել, թե ինչ պահածո են օգտագործել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728