Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա՞ է ապահով Հայաստանը»,- հարցնում է էպոսագետը (Տեսանյութ)

Փետրվար 06,2013 14:38

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը այցելեց հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին:

Սեդրակյանը զարմանքով հարցնում է. «Լավ, Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու է, չի գալիս,  բա որպես նախագահ է՞լ չի գալիս տեսնի իր երկրի քաղաքացին ինչ վիճակում է: Ինչ է նշանակում գնալ գյուղեր անորոշ բաներ խոսել, այն դեպքում, երբ մարդը իր նստավայրից մի քանի քայլ  հեռավորության վրա,  իր առողջությունը դրել է վտանգի տակ ու կյանքի եւ մահվան խնդիր է լուծում: Սա՞ է ապահով Հայաստանը»:

Տեղեկացանք, որ այսօր առավոտյան Ղուկասյանին է այցելել նաեւ նախկին  արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այս պահի դրությամբ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատ է, նրա շտաբի ներկայացուցչի փոխանցմամբ, վիճակը վատացել է ճնշման նվազման հետեւանքով: Տեղեկացանք նաեւ, որ Անդրիաս Ղուկասյանն օրվա ընթացքում հանդես կգա հայտարարությամբ:

IMG_0344IMG_0350

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Հարգելի Անդրիաս Ղուկասյան, Դադարեցրեք Ձեր հացադուլը, միևնույն է այս երկրում ազնիվ մարդիկ ոչնչի չեն կարող հասնել, ցավալի է, բայց փաստ է. Սա Սերժ սարգսյանի կառուցած Հայաստանն է.

Պատասխանել Anna

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728