Այսօր ՀՀ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը այցելեց հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին:
Սեդրակյանը զարմանքով հարցնում է. «Լավ, Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածու է, չի գալիս, բա որպես նախագահ է՞լ չի գալիս տեսնի իր երկրի քաղաքացին ինչ վիճակում է: Ինչ է նշանակում գնալ գյուղեր անորոշ բաներ խոսել, այն դեպքում, երբ մարդը իր նստավայրից մի քանի քայլ հեռավորության վրա, իր առողջությունը դրել է վտանգի տակ ու կյանքի եւ մահվան խնդիր է լուծում: Սա՞ է ապահով Հայաստանը»:
Տեղեկացանք, որ այսօր առավոտյան Ղուկասյանին է այցելել նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այս պահի դրությամբ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատ է, նրա շտաբի ներկայացուցչի փոխանցմամբ, վիճակը վատացել է ճնշման նվազման հետեւանքով: Տեղեկացանք նաեւ, որ Անդրիաս Ղուկասյանն օրվա ընթացքում հանդես կգա հայտարարությամբ:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի Անդրիաս Ղուկասյան, Դադարեցրեք Ձեր հացադուլը, միևնույն է այս երկրում ազնիվ մարդիկ ոչնչի չեն կարող հասնել, ցավալի է, բայց փաստ է. Սա Սերժ սարգսյանի կառուցած Հայաստանն է.