Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մրցաշարային աղյուսակի հակառակ հատվածներում

Փետրվար 06,2013 14:07

Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի սրահներում ընթացող շախմատի «Moscow Open» փառատոնում, որտեղ տղամարդկանց եւ կանանց ուժեղագույն խմբերը նաեւ Ռուսաստանի գավաթի փուլի կարգավիճակ ունեն, Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ ընդհանուր առմամբ վատ հանդես չեն գալիս:

Երրորդ տուրից հետո «A» խմբում հանդես եկող մեր տղաներից Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը եւ տակավին պատանի Ռոբերտ Աղասարյանը կորցրել են ընդամենը կես միավոր: Հովհաննեսը 9-րդն է, Հովիկը՝ 24-րդը, Ռոբերտը՝ 28-րդը: Նույն խմբում մեր մյուս շախմատիստները՝ Մանուել Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը 233 մասնակիցների մեջ ընթանում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հարյուրյակում:

«B» խմբում, որտեղ ընդգրկված են կանայք, հաջող է խաղում Լիլիթ Գալոյանը, որը տարել է երկու հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 2,5 միավորով 25-րդ հորիզոնականում է: Այստեղ հանդես են գալիս 172 շախմատիստուհիներ:

Տղաների «C» խմբում լավագույն արդյունքն ունի Արթուր Ղարագյոզյանը: Նա նույնպես իր անվան դիմաց գրանցել է 2,5 միավոր եւ 367 մասնակիցների ցուցակում 48-րդն է: Նրան կես քայլ են զիջում Վահագ Խաչատրյանն ու Առնոլդ Մինասյանը՝ համապատասխանաբար, 124-րդ եւ 140-րդ հորիզոնականներ: Իսկ Հարություն Բասենցյանը 1,0 միավորով 216-րդ հորիզոնականում է:

Ընդհանրապես «Moscow Ppen»-ի բոլոր խմբերում մասնակիցներն այնքան խիտ են դասավորված, այնքան քիչ է միավորների տարբերությունը, որ յուրաքանչյուր տուրում ցանկացած կորուստ տվյալ շախմատիստին կարող է շպրտել վերջ, կամ բարձրացնել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներ: Երեկ ուշ երեկոյան չորրորդ տուրի հանդիպումները դեռ շարունակվում էին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728