Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյանը հարցեր չի՞ պատվիրել

Փետրվար 06,2013 14:02

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այսօր նախագահի հետ հանդիպմանը եկել էր իր 4-ամյա որդու՝ Հապետի հետ: Որդուն Կարենն անվանակոչել է ի հիշատակ  Ղարաբաղյան պատերազմում զոհված քեռու:

Aravot.am-ը Կարեն Գրիգորյանից փորձեց պարզել, թե ի՞նչ սկզբունքով են մարդկանց  հրավիրել  մասնակցելու  ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:  Ի պատասխան՝ Էջմիածնի քաղաքապետը  հարց հնչեցրեց. «Ես ժողովո՞ւրդ եմ, թե՞ ոչ: Տարանջատելը ո՞րն է»: Նկատեցինք, որ սովորաբար դահլիճային հանդիպումներին ներկա են լինում տեղական ինտելիգենցիայի ներկայացուցիչները, իսկ այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն նախագահին ներկայացնելու, չեն կարողանում ներս մտնել: Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոնց որոշենք, միեւնույն է՝ նեղացողներ լինելու են: Շենքային պայմաններն այնպիսին են, որ բոլոր ցանկացողներին չենք կարող ընդգրկել»:

Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք նախապես հարցե՞ր են բաժանվել հավաքվածներին, քանի որ սովորաբար, բոլոր դահլիճային հանդիպումներում պատվիրված հարցեր են հնչում, շատ դեպքերում մարդիկ նույնիսկ կմկմալով են դրանք կարդում: Քաղաքապետը հակադարձեց. «Մենք նման բանով չենք զբաղվում: Հարցերը կտան՝ կտեսնեք»:

Կարեն Գրիգորյանի հարցազրույցի այլ մանրամասներ՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սուտ խոսել, քծնել, սողալ, բայց լավ ապրելու ֆենոմենը գալիս է,՝ ժառանգաբար և փոխանցվում,՝
    պապուց ապա անցնուն թոռանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728