Պատճառը նախկին կնոջն ալիմենտ չվճարելն է:
Իսրայելի ոստիկանությունը ֆուտբոլի երկրի առաջնության 1-ին խմբի «Իրոնիի» եւ Վերին Նազարեթի թիմերի միջեւ հանդիպման ընդմիջմանը ձերբակալել է դաշտի տերերի հարձակվող Լիոր Ասուլինին, որը նախկին կնոջը ալիմենտի պարտք ուներ՝ $ 4 հազար: Որքան էլ ակումբը համոզել է, թե հանդիպման ավարտից անմիջապես հետո պարտքն անպայման կմարվի, իրավապահներն անդրդվելի են մնացել: Արդյունքում, հարձակման գիծը թուլանալու պատճառով տանտերերը չեն կարողացել գոլ խփել մրցակցի դարպասը եւ խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ