Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրում էի այն,ինչ անհագստացնում էր, ինչ ճիչ էր դառնում ու հոգուցս դուրս գալու ճանապարհ որոնում». Արուսյակ Օհանյան

Փետրվար 06,2013 13:49

 

«Հիմա` հասկանում եմ,

որ երջանկությունը

Անիվներով է
Ինձ այցի գալիս…». այս բանաստեղծական տողերի հեղինակը Արուսյակ Օհանյանն է: Երջանկությունն ըստ նրա՝ համամարդկային զգացողություն է. «Կարծում եմ բոլորս պետք է ունենանք այդ գիտակցությունը, երջանկությունը մեր ներսում կրենք` առանց արտաքին աշխարհից եկող ազդակների ու երևույթեների գոյության, էդպես սովորում ենք երջանիկ լինել… այն մեզնից բխեցնենք, այն մեզնով պայմանավորվի, որ նաև կարողանանք փոխանցել, երջանկացնել ուրիշներին», – ասում է նա:

Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, այդ տարիքի աղջնակի համար մուսա էր դառնում բնությունը, առաջին բանաստեղծությունն էլ կոչել է «Սևանա լիճը»: Առաջինն, ում վստահում էր իր բանաստեղծությունները կարդալ, ուսուցչուհին էր, ով նաև բարձրաձայն մյուս երեխաների համար կարդում էր ինչպես Արուսյակի գրած բանաստեղծությունները, այնպես էլ շարադրությունները: Արդեն ավելի հասուն տարիքում գրում էր խոհական ու խոհափիլիսոփայական տողեր. «Տասնութ -տասնինը տարեկանում գրում էի այն, ինչ անհագստացնում էր, ինչ ճիչ էր դառնում ու հոգուցս դուրս գալու ճանապարհ որոնում…», – ասում է նա: Ստեղծագործելու ճանապարհին էլ՝ 1993 թ.-ին որոշեց տպագրել իր առաջին ժողովածուն՝ «Երազիս թևերով» խորագրով. «Մի շրջան եկավ, որ իմ բանաստեղծություններն ավելի լուրջ արձագանքներ ունեցան հենց գրական շրջանում… առաջին ընթերցողս միշտ ծնոնղերս էին, հետո իմ բանաստեղծությունները պատահաբար կարդաց Էլդա Գրինը և հորս հորդորեց, որ դրանք անպայման հրապարակել է հարկավոր ամփոփ ժողովածուով` սա էր «Երազիս թևերովի» ծնունդը..»:

Առաջին ժողովածուին հաջորդեց երկրորդը՝ «Մտապնակը», բայց արդեն 2010 թ.-ին: Արուսյակի խոսքով՝ երկրորդն ավելի նպատակային էր, ավելի քննադատաբար էր մոտենում ամեն բառին, տողին ու հարգանքով: «Մտապնակը» յոթ խորագրից է կազմված` բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանի խմբագրությամբ: «Յոթը պատահակն չէր ընտրված, – ասում է Արուսյակը, – բանաստեղծությունները ըստ խորագրերի թեմատիկ նույնությամբ չեն բաժանված,ինչպես առաջին գրքում,այլ տրամադրության նույնությամբ ու բանաստեղծությունների նրբերանգներով»:

Արուսյակը փառատոնների հաճախ է մասնակցում, սակայն ինչպես ասում է, իր համար կարևոր է շփումը այլազգի ստեղծագործողի հետ. «Շատ բան ես սովորում ու ինքդ քեզ վերաարժևորում որպես ստեծղագործող»: 2012 թվականին առիթ է ունեցել մասնակցելու գրական երկու փառատոնների: Առաջինը «Գրական տապանն» էր, որը կամզակերպվում է գրողների, գրականագետների և ընթերցողի համար: «Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով մեր մշակույթը, երկիրը, գրականությունը` «Գրական Տապան»-ը հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների և հրավիրյալ գրողների համար ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է, – նշում է Արուսյակը, – եվրոպացի գրողներից շատերը առաջին անգամ էին Հայաստանում և երջանկություն էր, երբ լինելով բիբլիական հողի ծնունդ, պատիվ ունեիր ներակայցնելու քո հայրենիքը և տեսնելու այլազգի մտածողի ոգևորությունն ու հիացմունքը, ում համար Հայաստանը դարձավ հայտնություն»:

Երկրորդ փառատոնը, Ծաղկաձորի ստեղծագործական տանն էր, որի կազմակերպիչներն էին ռուսական կոմից Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի ֆոնդը` СЭИП, ռուսական գրական ամսագրերից «Дружба народов» և «Октябрь» ամսագրերի գլխավոր խմբագիրները, իսկ հայկական կողմից` Հայաստանի գրողների միությունը և Հովհ. Այվազովսկու անվան բարեգործական և մեկենասության միությունը: Մասնակցության համար մրցութային կարգով ընտրվել էին տասնհինգ արձակագիր և տասնհինգ բանաստեղծ, Արուսյակի խոսքով՝  փառատոնի արդյունքների համաձայն, մի քանի հայ հեղանակների, այդ թվում իր բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունները ներկայացվեցին տպագրության «Նոր անուններ» գրքում և ռուսական մի քանի գրական ամսագրերում:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728