Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր՝ նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին եւ սկսում էին պայքարել իրար դեմ: Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով՝ կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաեւ ժողովրդավարություն եւ արդարություն կհաստատեք: Հետեւաբար՝ ձեր բոլոր հարվածները պետք է ուղղված լինեն գործող նախագահի դեմ: Բայց արի ու տես, որ հարվածների կեսից ավելին հասնում է մնացած հավակնորդներին, որոնք նույն նպատակներն ունեն: Եվ ստացվում է, որ այդ մարդիկ իրենց էներգիան ծախսում են իրար կասկածելու, իրար մեղադրանքներին պատասխանելու եւ, այսպես ասած, դիմակը պատռելու վրա:
Այսպիսի մի «լոկալ պատերազմի» պատրվակ էր Պարույր Հայրիկյանի որոշումը՝ չդիմել ՍԴ՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Թե ում սոխը այդ երկու շաբաթում սոխեռած պիտի դառնար՝ այնքան էլ պարզ չէ: Բայց դա լավ առիթ էր սեփական «արմատական ընդդիմությունը» ցույց տալու եւ Հայրիկյանի՝ «իշխանության հետ գործարքը» բացահայտելու համար:
Հայրիկյանին՝ ընտրությունները չհետաձգելու համար կշտամբանքներին զուգահեռ՝ կարծես թե փոքր-ինչ նենգափոխվում է բուն ընտրությունների նպատակը: Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ իր թեկնածուի հացադուլը կարող է ընտրարշավում անհաղթահարելի խոչընդոտ դառնալ: Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վարդան Սեդրակյանը (հավանաբար, կեսկատակ), ասում է, որ նա էլ է կարող իր համար քարոզարշավին մասնակցելու անհաղթահարելի խոչընդոտ ստեղծել: Նա կայրի իր ավտոմեքենան սուպերմարկետներից մեկի մոտ եւ հետո դրանում կմեղադրի ռուսական կամ ամերիկյան իմպերիալիստներին: Ըստ էպոսագետ թեկնածուի՝ նրա ավտոմեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանը: Նախ՝ կարծում եմ, որ նույնիսկ ամենաանպետք, ամենահրեշավոր մարդու կյանքը շատ ավելի թանկ է, քան աշխարհի ամենաթանկ մեքենան: Երկրորդ՝ ընդդիմության նպատակը պետք է լինի, որքան հասկանում եմ, ոչ թե ընտրությունների հետաձգումը կամ նույնիսկ տապալումը, այլ հաղթանակը եւ սեփական գաղափարների ու սկզբունքների հիման վրա պետության կառուցումը: Մնացած գործողությունները, այսպես ասած, «թեթեւ ժանրից» են:
Արդեն հայտնի է, թե ովքեր են այս ընտրությունների «չեբուրաշկաները»՝ նրանք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ բոցաշունչ ճառեր արտասանող «կթվորուհիներն» են: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ովքեր են այս ընտրություններում Շապոկլյակի դեր խաղում:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նախագահի ընտրությունները և թեկնածուները իրենց քարոզարշավով շատ են տարբերվում աշխարհում ընթացող նման բոլոր գործնթացներից: Ճիշտ կլիներ, որ բացառիկ լինեին նաև մեկ այլ հարցով: Ընտրագրավի հետ արժեր ներկայացնել նաև փաստաթուղթ առողջության մասին: Վեզիրները ծառայում են նազարին, նազարն էլ ինքնասիրահարված է, փքված զրո:
Տվյալ պարագայում հաղթանակն է «թեթեւ ժանրից»:
,,Շապոկլյակ,,-ի հայեցի ձևն է՝ ,,Սերժոկլյակ,,…
,,Սերժոկլյակներ,, ածականը ինձ շար դուր եկավ: Ես,՝ նրանց սս-ականներ եմ կոչում: Պետք է նշել
բոլոր հնարավոր տարբերակները և մրցույթ հայտարարել:
Սերժ Սարգսյանը սպիտակ եղեռն է անում 4500000-3000000փախած է=1500000մնացորդ ահա…
Մի փոքր ուղղում պր-ն Աբրահամյան: Ներկա ընտրություններում գործում են մեկ իշխանական թեկնածու – Ս.Սարգյան և 2 ընդիմադիր Ր.Հովհանիսյան, Հ.Բագրատյան մնացածը կլոուններ են խեղկատակներ: Իրերն իրենց անուններով պետք է կոչել: