«Հայաստանի միջազգային հեղինակությունը ամենամեծ հարստությունն է, դա ավելի բարձր ,է քան երկրի տնտեսական հզորությունը: Տնտեսապես մենք թույլ երկրների շարքում ենք եւ չենք կարող թելադրել կանոններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայկական վիրտուալ աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Դեկտեմբերի 19-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի անդամ: Ադրբեջանը դեմ գտնվելով՝ փորձում էր հիմնավորումներ բերել, որպեսզի քվեարկությունից դուրս գար մեր երկիրը, սակայն անդամ մյուս երկրները կողմ քվեարկեցին եւ մենք անդամագրվեցինք:
Պրն. Միքայելյանի համոզմամբ այս քայլը հիմնավորված եւ արդարացված է: Ամենամեծ հայրենասիրությունը միջազգային հեղինակությունն ամրապնդելն է: Ադրբեջանի համեմատ մենք ավելի հզոր մշակույթ ունենք, որը պարզապես պետք է ներկայացնել: Ադրբեջանը մեզանից շուտ էր անդամակցել, սակայն հայերն ավելի օբյեկտիվ եւ ռեալ ենք նայում.
«Աստղագիտության մեջ մենք տասնամյակներ շարունակ մասնակցում ենք տիեզերական ծրագրերի, իսկ այս մեկում կա տարածքների խաղաղ օգտագործում, տիեզերագնացների եւ տիեզերանավերի աջակցություն եւ այլ հետաքրքիր կետեր»:
Կարդացեք նաև
Հայաստանը նաեւ եվրոպական աստղագիտությանն ինտեգրվելու ճանապարհին է: Բանախոսի համոզմամբ 25 ընկերությունների մեջ Հայաստանը ամենահեռավոր երկիրն է.
«Հայաստանը բոլոր եվրոպական կառույցներում անդամագրվում է՝ մենք եվրոպամետ ենք, քանի, որ այն ավելի առաջադեմ է: Առաջարկություններ կան գիտության վերաբերյալ, սակայն պասիվ են: Գիտնականները շատ չեն եւ քաղաքական ուժերը կարծում են, որ չարժե գումար ծախսել եւ առաջարկներ անել նրանց: Փորձը ցույց է տվել, որ գիտությունը ամենամեծ տոկոսով եկամուտ բերող բնագավառն է: Չի կարելի առեւտարականների նման մտածել»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ