Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աստված Բագրատյանին երկար կյանք տա, բայց ինձ հիմա՛ է ավանդս պետք» (Տեսանյութ)

Փետրվար 06,2013 12:45

«Աշխատել եմ շինարարությունում, Ախուրյանի թունելը ե՛ս եմ կառուցել: Ես չեմ կարա անընդհատ գյուղացուց ասեմ՝ ինձ փող տվեք, ինձ հաց տվեք: Ես քրտինք եմ թափել ի վերջո, տվե՛ք իմ ավանդները: Իմ մի ոտս ստեղ ա, մի ոտս՝ էնտեղ»,-  այսպիսի պահանջ ուներ Արմավիրի 85-ամյա մի պապիկ, որը երեկ եկել էր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպման:

Մեր հարցին՝ Հրանտ Բագրատյանը խոստանում է նախկին «Հայխնայբանկում» ներդրված ավանդների համար պարտամուրհակներ՝ կտրոններ տալ, որպեսզի գոնե ավանդատուի ժառանգները կարողանան ստանալ այդ գումարը, ի՞նչ կարծիք ունեք այդ մասին՝ պապիկը պատասխանեց. «Ի՞նչ ժառանգ: Աստված իրեն երկար կյանք տա, ինձ հիմա՛ է պետք: 85 տարեկան մարդ եմ, ինձ հիմա է պետք, հասկացա՞ր, ի՛: Դե գրի ու հետո տելեվիզորով հանի»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, ձեզ չի՞ գոհացնում այդ առաջարկը, բյուջեում հիմա բավարար չափով փող չկա՝ բոլոր ավանդների վերադարձման համար՝ պապիկը պատասխանեց. «Բուջե-մուջե չգիտեմ, ես փող եմ տվել, իմ փողը տվե՛ք: Էդ բուջեն ընձնից տեղյակ չի: Չգիտեմ, ես տեղեկություն չունեմ բուջեից: Իմ գրքույկը մոտս է: Փողը գցել եմ բանկ, տվեք՝ մոտավորապես մի 30-40 հազար»:

Արմավիրցին վստահեցրեց, որ հարգում է Հրանտ Բագրատյանին, բայց հարգում է նաեւ մյուս բոլոր թեկնածուներին էլ՝ հավասար. «Որովհետեւ սաղ հայի տղերք են: Թող միանան, մեր  ծերության ավանդները տան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այդ խելքով, դու հաստատ քո ավանդը կստանաս: Ընտրիր սս-ին ու շալախո պարի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728