Այսօր «Ելակետ» ակումբում Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հերքեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի ռուսական վարկածը. «Ռուսական հետքի մասին վարկածը ավելի շատ նման է քաղաքական էրոտիկայի: Ռուսաստանին պետք չէր դա, հատկապես որ հիմա հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ճգնաժամայյին վիճակում: Հայրիկյանի խոսքը արեւմուտքից փոխանցվող բառակապակցություն է, Հիլարի Քլինթոնի ասածների կրկնությունը»:
Անդրադառնալով ընտրությունները հետաձգելու համար ՍԴ չդիմելու Հայրիկյանի որոշմանը, պարոն Հակոբյանն ասաց, որ պատճառը իշխանությունների հետ անդրկուլիսյան համաձայնության գնալն էր: Պարոն Հակոբյանի խոսքերով՝ թե ինչպես կգնահատի իշխանությունը Հայրիկյանի այդ քայլը՝ կերեւա առաջիկայում:
Մարքսիստի համար անտրամաբանական էր նաեւ Հայրիկյանի արագ ապաքինումը: Նրա կարծիքով՝ մեկ ամիս ժամանակ էր պետք ապաքինման համար. «Դոն Կիխոտի նման հերոս դառնալ ու նիզակը վերցնել գնալ մարտի դաշտ, նշանակում է կոմպրոմիսի է գնացել իշխանությունների հետ, իսկ ճնշումներ իշխանության կողմից չի էլ եղել»:
Պարոն Հակոբյանը կարծում էր, որ Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձից հետո ընտրությունները առնվազն մեկ ամսով պետք է հետաձգվեր: Հարցին, թե ո՞վ էր կանգնած մահափորձի հետեւում, պարոն Հակոբյանը բացատրեց. «Եթե դա անհատական տեռոր չէ՝ հիմնված մարդկային փոխհարաբերությունների վրա ու եթե քաղաքական է, որի հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, ապա պատվիրատուն ոչ Ռուսաստանն է, ոչ էլ ԱՄՆ-ն: Սա շոու էր: Հայրիկյանը անգամ չգիտի ինչ է իմպերիալիզմը կամ իմպերիալիստական պետությունը: Իսկ ինչո՞ւ Հայրիկյանին: Հակոբյանը կարծում է՝ արեւմուտքին գրգռելու նպատակով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
սս-ի դավադրությունների շրջանակը այնքան լայն է ու խորը, որ դժվար թե մեր նման հասարակ
մահկանացուներս կարողանանք գուշակել: Բայց համոզված եմ, որ այն իհայտ կգա մոտակա 10
տարում, և դեռ կբացվի շատ կործանարար դավադրություններ: