Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեշտակի ֆոտոռոբոտը կարող է շատ նման լինել Հայրիկյանին

Փետրվար 06,2013 12:03
Hayrikyann

«Ես Տիրոջ կամքով ողջ մնացի։ Հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի», հայտարարել է Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ իրականացված մահափորձին։

«ՉԻ» – Փաստորեն, չարաբաստիկ այդ օրը Երեւանի կենտրոնում լուրջ առճակատում է տեղի ունեցել ԿԳԲ-ի գործակալների եւ հրեշտակների միջեւ, ընդ որում՝ հանդիպումը, կարելի է ասել, ավարտվել է ոչ-ոքի, որովհետեւ հրեշտակներն այնուամենայնիվ թույլ են տվել, որ Պարույր Հայրիկյանը մի թեթեւ վիրավորվի (կարող էին, չէ՞, դա էլ թույլ չտալ):

Ցավոք, Հայրիկյանը լավ չի հիշում իր վրա կրակողի դիմագծերը, բայց դա պրոբլեմ չէ. գուցե կարողանա հրեշտակների՞ դիմագծերը հիշել։ Ոստիկանությունը ֆոտոռոբոտներ կկազմի, կհայտնաբերի նրանց եւ որպես վկա կներգրավի գործում: Եթե, իհարկե, տուժողը «հրեշտակ» ասելով ինքն իրեն նկատի չունի։ Համենայն դեպս՝ մի երկու օր առաջ նա ասում էր, որ կրակողը վրիպել է, որովհետև ինքն է նրան խանգարել։ Այնպես որ՝ հրեշտակի ֆոտոռոբոտը կարող է շատ նման լինել Հայրիկյանին։ Չնայած՝ դա ֆոտոռոբոտի հետ կապ չունի։ Էլ ի՞նչ հրեշտակ, որ արտաքինով Պարույր Հայրիկյանին նման չլինի:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728