Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էպոսագետը` Հայրիկյանի մահափորձի մասին. «Համոզված եմ, այստեղ գործարք է եղել»

Փետրվար 06,2013 11:39

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը խոսելով նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի մասին, ասաց. «Չեմ զարմանա, եթե ընտրություններից հետո Հայրիկյանը հայտնվի ԱԺ-ում պատգամավորի պաշտոնում»:

Էպոսագետը նշեց, որ նա այդ դեպքից առաջ տված հարցազրույցում ասել էր, որ եթե թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ են լինում, ապա պետք է ամբողջ ընտրական գործընթացն անվավեր համարել:

«Նախընտրական քարոզարշավը վերածվել է շուկայական հարաբերությունների, ժամանակի ընթացքում կհամոզվեք, որ Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվել են գործող նախագահի հետ պայմանավորվածության արդյունքում»,- այս կարծիքին է էպոսագետը:

Ըստ նրա` հաշվի առնելով Պարույր Հայրիկյանի նախնական հարցազրույցն ու մահափորձից հետո նրա պահվածքը` «համոզված եմ այստեղ գործարք է եղել»:

Էպոսագետի խոսքով, Հայրիկյանի դեպքը խոչընդոտ չի հանդիսացել իր համար, ու չի ազդել իր վարկանիշի վրա. «Ես իմ պատվավոր տեղում եմ, ինչ էլ լինի, եթե նույնիսկ իրար խորոված էլ անեն, ես իմ տեղում եմ մնալու»,- ասաց Սեդրակյանը հավելելով, որ ընտրություններից հետո ինքը երդման արարողությամբ է զբաղվելու եւ այս դեպքում ուրիշ տարբերակ չի էլ կարող լինել:

Սեդրակյանի խոսքով` եթե Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը կարծում են, թե իրենք որոշում երկրի ապագան, ապա չարաչար սխալվում են:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728