Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Այս պահին ճիշտը Սերժ Սարգսյանն է»

Փետրվար 06,2013 11:29

Հատված գրող Լեւոն Ջավախյանի հետ հարցազրույցից:

 – Հիմա երկրում տեսնո՞ւմ եք հեղափոխական մթնոլորտ։

– Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ կարող է հոկտեմբերի 27 լինել, անամպ երկրում դա կայծակի որոտ էր, այսօր էլ, երբ որ ընտրական պրոցեսը խաղաղ ընթացքով գնում էր, մեկ էլ էս անամպ երկնքում կայծակ որոտաց՝ մահափորձ Հայրիկյանի դեմ։ Աստված իրեն երկար կյանք ու առողջություն տա, բայց ինձ ավելի շատ մեր երկրի ապագան է հուզում։ Ինչ-որ սեւ ուժերի

ձեռ չի տալիս էսպիսի խաղաղ գործընթացները, ինչ-որ մարդիկ արյուն են ուզում եւ այդ արյան միջից իրենց փայ շագանակներն են ուզում։

Իսկ այդ սեւ ուժերը ներսի՞ց են, թե՞ դրսից։ Շատերի կարծիքով, այս

ամենը ընդամենը թատրոն էր, այլապես 20 սմից քիլլերը չէր վրիպի։

– Դա կարող է եւ ներսից լինել, եւ դրսից, փառք Աստծո, ոչինչ չեղավ Հայրիկյանի հետ, ինքը կազդուրվում է եւ ընտրարշավին մասնակցում։ Բայց էստեղ մի փոքրիկ նյուանս կա, եթե Հայրիկյանի դեպքում մի ատրճանակ «խոսաց», Անդրիաս Ղուկասյանի դեպքում ոչ մեկ չի «խոսում», բայց հացադուլ է անում, ինչը նույնն բանն է: Գրկուսն էլ ինչ-որ կերպ ուզում են, որ ընտրությունները խաթարվի, երկուսն էլ նույն նպատակն են հետապնդում։ Ո՞ւր էր այդ երիտասարդը մինչեւ հիմա, պարտադիր էր ութ միլիոն վճարեր, որ հետո՞ հիշեր սովելու ժամանակն է, ինչի՞ էսքան ժամանակ պայքարի մեջ չենք տեսել իրեն, իսկ հիմա նստած հացադուլ է անում, ժողովուրդն էլ «թամաշի» նման նայում է իրեն։ Էդ թամաշան ինձ շատ է անհանգստացնում։

Իսկ մնացած վեց թեկնածուները թամաշա չե՞ն անում։

– Նրանք ամեն մեկն իր ձեւով իր քարոզչությունն է անում, իսկ ես իմ ընտրությունն արդեն արել եմ։

Կասե՞ք Ձեր ընտրության մասին։

– Հիմա, որ ասեմ, էլի մտավորականության մեջ, ինչպես բաց երկնքում, կայծակ կորոտա, էլի կասեն՝ 30 արծաթով գնված մարդ, կաշառակեր մտավորական, բայց ես իմ ձայնը նրան եմ տալու, ով քայլել է Ղարաբաղի շավիղներով, վառոդի հոտ է տեսել, էս ազատամարտին մասնակցել է, ով աստիճան առ աստիճան քայլել է բյուրոկրատական ապարատի աստիճանով, ով գիտի մինիստրն ինչ ա, վարչապետն ինչ ա, ով աշխարհի մեծերի հետ սեղանի շուրջ նստել ու մեր դատն է պաշտպանել…

Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք։

– Այո՝ Սերժ Սարգսյանին, էս երկիրը որբի գլուխ չի, որ ով գա, դալլաքություն սովորի։ Սերժ Սարգսյանը բազում թերություններ ունի, իմ «Մնացորդաց երկրում» ես էս ռեժիմի դեմ եմ գրել՝ իմ բացասական խոսքն ասել, բայց երկրի պրակտիկ շահերից ելնելով գտնում եմ, որ այս պահին ճիշտը Սերժ Սարգսյանն է։

Նշեցիք Ղարաբաղի, հայոց դատի, ազատամարտի մասին, իսկ Մարտի 1-ը՞, կոռուպցիա՞ն, աղքատությո՞ւնը….

– Մոսկվան միանգամից չի կառուցվել, էս երկիրը, մեր ժողովուրդը 3 հազար տարվա պատմություն ունի, էդ ե՞րբ է լավ եղել, որ հիմա լավ լինի… պիտի մենք ձգտենք, պահանջենք, որ էդ լավին հասնենք։ Սերժ Սարգսյանը եթե նախագահ դառնա, ապա միայն ճշտով ու մարդկանց իրական ձայներով պետք է դառնա, եթե իր կոռումպացված շրջապատի միջոցով դարձավ, նա կլինի թույլ, անողնաշար նախագահ, իսկ եթե ժողովրդի իրական ձայնը ստացավ, այդ ժամանակ նա կարող է եւ կոռուպցիայի դեմ կռիվ տալ, եւ արտաքին աշխարհում էլ համարձակ կերպով հայոց դատը պաշտպանել։

Նախորդ անգամ Սերժ Սարգսյանը Ձեր ասած «ճշտո՞վ» դարձավ նախագահ։

– Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, թերություններ, բացթողումներ եղել են, բայց որ էս խորհրդարանական ընտրությունները մի քայլ առաջ էին՝ ակնհայտ էր, էն, որ հավատում եմ՝ նախագահական ընտրություններն էլ երկու քայլ առաջ կլինեն, դա էլ պարզ է։ Մարտի 1-ը փաստ է, որից չի կարելի խուսափել, բայց էդ սխալներից է, որ պետք է եզրակացության հանգել։

Ուժեղ, արդար նախագահ լինում է այն մարդը, որ ճշմարիտ, արդար ընտրությունների միջոցով է իշխանության գալիս։ Աստված թող մեզ էդ նախագահին տա։

Իսկ հիմքեր կա՞ն ճշմարիտ, արդար ընտրություններ ունենալու համար, երաշխիքներ, որ «ճշտով» կընտրվի նա, ով ժողովրդի վստահությունը կշահի։

– Դուք չե՞ք զգում, որ կա… մարդիկ կային, ովքեր ընդդիմություն էին, իրենց ընտրազանգվածն ունեին, ուժեր ունեին, օլիգարխ էին, դե թող ռինգ մտնեին, պայքարեին, ինչի՞ չմտան եւ չպայքարեցին… որովհետեւ անուժ էին, անկարող էին եւ պայքարում էին մինչեւ 68 տարեկան։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728