Շլադմինգում (Ավստրիա) մեկնարկած լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության հենց առաջին մրցումը ստվերվել է հաղթողի գլխավոր հավակնորդ, ամերիկուհի Լինդսի Վոնի ստացած ծանր վնասվածքներով:
Աշխարհի ամենատիտղոսակիր լեռնադահուկորդուհին, որ նաեւ մարզասերների սիրելին է, հսկա ոլորավայրէջքի ժամանակ սխալ է թույլ տվել մրցուղում: CNN-ը նշում է, որ նրա համար մրցաշրջանն ավարտված է եւ երկար ժամանակով: Վոնին մոտակա հիվանդանոց տեղափոխել են ուղղաթիռով: Բժիշկների կարծիքով բուժումը եւ ապաքինումը հաջող ընթանալու դեպքում Վոնը կկարողանա մասնակցել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ