Փետրվարի 5-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում` «50-ամյակ» կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 90 ՕL 202 պ/հ ավտոմեքենան, բախվելով կամրջի արգելապատնեշներին, շրջվել և ընկել է ձորը:
Մինչ փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ ստացած ուղևոր, 1981 թ. ծնված Մուկուչ Տեր-Ավագյանը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Հրշեջ–փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ, ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1989 թ. ծնված Գրիշա Գասպարյանին: Վերջինս տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հրշեջ–փրկարարները, հատուկ տեխնիկայի միջոցով, ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
ԱԻՆ