Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն, ինչ պատճառաբանություն էլ բերի, շարժվեց իշխանական սցենարով

Փետրվար 06,2013 10:54

Եթե պարզունակացնենք խնդիրը, ապա պետք է նկատենք, որ ընտրությունների հետաձգումը ձեռնտու չէր իշխանություններին: Լրացուցիչ ֆինանսներ, քարոզարշավի լարված օրեր, նոր անախորժությունների հավանականություն: Փոխարենը ձեռնտու էր ընդդիմությանն ու իշխանափոխության հակված զանգվածին:

15 լրացուցիչ օրը կարող էր էականորեն փոխել իրավիճակը՝ թեկնածուներից յուրաքանչյուրի հանդես գալու հնարավորությունները կմեծանային, ձնագնդիի էֆեկտ կարող էր առաջանալ, էլ չենք խոսում մարտիմեկյան հանրահավաքից հետո հասարակական ակտիվացման մասին: Այնպես որ միանշանակ կարելի է պնդել, որ Պարույր Հայրիկյանն այս պարագայում, ինչ պատճառաբանություն էլ բերի, շարժվեց իշխանական սցենարով: Եվ եթե այդ չարաբաստիկ կրակոցն անսպասելիորեն բարձրացրել էր նրա վարկանիշը, ապա Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը նույնքան անսպասելի էլ իջեցրեց: Միաժամանակ ցույց տվեց, որ խորհրդային իշխանությունների հետ ոչ մի գործարքի չգնացող անձն անգամ նորանկախ երկրի իշխանությունների «հմայքին» չի դիմանում եւ հեշտությամբ հանձնվում է՝ տեղավորվելով իր համար գծված շրջանակի մեջ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728